«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է՝ Սոթքի հանքի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեությունը դադարեցնելու մասին, որի պատճառով կարող են աշխատանքից զրկվել թվով հազար քաղաքացիներ: Աբսուրդը կայանում է նրանում, որ թվով հազար ընտանիքների աշխատանք չունենալու պատճառը 30-50 ցուցարարներ են, ովքեր փակել են Սոթքի հանքի ճանապարհը՝ փաստացի պարալիզացնելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի գործունեությունը:
Մի կողմից մենք խոսում ենք Հայաստանում նոր ներդրումների անհրաժեշտության մասին, մյուս կողմից թույլ տալիս, որ մի խումբ քաղաքացիներ, ցույցերի ճանապարհով, խոչընդոտներ ստեղծեն մեր երկրում միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարած ընկերությունների համար, որն իր հետևից բերելու է գործազրկություն, ուղիղ հարվածներ պետական բյուջեին և որ ամենակարևորն է՝ օտարերկրյա ներդրոողների մոտ անվսատահության ձևավորում՝ դեպի հայասատանյան իրականություն։ Նաև ուզում եմ նշել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը Հարավկովկասյան երկաթուղու ավելի քան 50 տոկոս բեռնափոխադրումների պատվիրատուն է, որը ևս հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից:
Վարչապետ Փաշինյանը բազմիցս կոչ է արել քաղաքացիներին դադարեցնել ցույցերն ու փողոցներ փակելը, քանզի ցույցերի ճանապարհով հարցեր լուծել ցանկացողներն արդեն իսկ լրջագույն հարվածներ են հասցնում Հայաստանի տնտեսությանն ու երկրի իմիջին, և նրանք, ովքեր չեն հետևում վարչապետի կոչերին՝ նրանց նկատմամբ ոստիկանությունը պետք է օրենքով իրեն վերապահված լիազորություններով կարգի հրավիրի...
Ես բազմիցս նշել եմ և շարունակում եմ պնդել, որ քաղաքացիները պետության կառավարման գործին պետք է մասնակցեն բացառապես ընտրությունների միջոցով, հակառակ պարագայում՝ Հայաստանը հայտվելու է ծանրագույն տնտեսական պրոբլեմների առջև, և որ ամենավտանգավորն է՝ տարբեր հետաքրքրություններ ու շահեր ունեցող քաղաքացիներ սեփական շահերը պաշտպանելու համար դուրս են գալու միմիանց դեմ․․․
Մենք իրավունք չունենք առանց այն էլ դժվարությունների մեջ ապրող, պատերազմի վտանգի առջև գտնվող մեր երկրում ներքին լարվածություն և քաոս ստեղծել:
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02