Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ առաջարկություններ չունենք, բայց որևէ քննարկումից չենք հրաժարվելու: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«2017թ.-ի ընտրություններից առաջ մենք մեր բոլոր առաջարկները ներկայացրել ենք: Ընտրական օրենսգիրքը ընդունվել է կոնսենսուսով: Քննարկումները ծավալվել էին տարբեր խողովակներով, եթե հիշում եք: Եղան ընտրություններ, միջազգային կառույցները դրական կարծիքներ հայտնեցին, դիտողությունները մասնակի էին: Բոլորը երջանիկ էին: Ամեն դեպքում, եթե հիմա մեզ առաջարկ լինի քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, պատրաստ ենք քննարկել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այն, ինչ վերաբերում է Սահմանադրությանը, պատկերացումներով առաջ չեմ շարժվում, մենք պետք է հղում կատարենք Սահմանադրությանը:
Այն ինչ թույլատրելի է Սահմանադրության շրջանակներում, կշարժվենք առաջ, կլինի փաստաթուղթ, կլինի քննարկում: Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022թ.-ի ԱԺ ընտրություններին»:
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ իրենք կշարժվեն միայն սահմանադրական ճանապարհով և այդ շրջանակներում ներկայացված փաստաթղթերը կքննարկեն:
Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ քաղաքական ներկայիս իրողություններում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում:
«Որևէ խոչընդոտ չենք հանդիսանալու ներկայիս կառավարությանը, մենք պետք է օժանդակենք կառավարությանը՝ այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն ապագայի զարգացմանը: Այլ ճանապարհ չենք որդեգրելու: Ի՞նչն է դրդապատճառը, որ պետք է գնան արտահերթ ընտրությունների առաջարկությամբ: Իհարկե, կարող ենք քննարկել այդ հարցրերը, երբ շեղում լինի արտաքին քաղաքական վեկտորից, վտանգ կզգանք, այդ ժամանակ կհրավիրենք բանակցային սեղանի շուրջ: Իսկ դրական առաջարկությունները մենք լռակյաց չենք ընդունի, կբարձրաձայնենք»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե արտահերթ ընտրությունների անցկացման համար պատճառ չէ՞ արդյոք այն, որ կառավարությունում այլ ուժ է իշխում, խորհրդարանում՝ այլ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Իսկ ապրիլին չէի՞ք մտածում այն մասին, որ կարող էին նման խնդիրներ առաջանալ: Դրա համար հարկավոր էր համբերել և 2022թ.-ին սահմանադրական ճանապարհով գնալ իշխանափոխության, բայց տեսնելով իրավիճակը, մենք ընդառաջել ենք, հիմա ի՞նչ եք կարծում, ասենք ի վիճակի չէ ԱԺ-ն աշխատելու և գնանք նոր ընտրությունների: ԱԺ-ն առանց խոչընդոտի կաշխատի»:
Նա ասաց, որ իրենք ընդդիմություն են կառավարությանը, ԱԺ-ում մեծամասնություն են՝ չեն կարող ընդդիմություն լինել:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
21:12 02.05.26
19:08 02.05.26
19:10 02.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
19:27 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44