Հունիսի մեկից ատոմակայանում դադարեցվում է նաև ռեակտորի աշխատանքը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
«Նախատեսում ենք օգոստոսի մեկին թողարկել ռեակտորային տեղակայանքը», - ասաց նա։
Նա նշեց, որ ունեն պլան, ամսական արտադրանքի համապատասխան քանակ։
«Այս պահին մենք, պլանը կատարելով, գնում ենք» ,- նշեց Մ. Վարդանյանը։
Նրա խոսքով՝ եկող տարվա համար նախնական գրաֆիկ արդեն ունեն, որը կներկայացնեն տարիֆային հանձնաժողով։
Հարցին՝ ատոմակայանի կանգնելու դեպքում ո՞ր էներգոհամակարգերն են փոխարինելու, նա նշեց, որ փոխարինող հզորություններ Հայաստանում կան։
«Ճիշտ է, որոշ դեպքերում թանկ արտադրանք են, բայդ դա արդեն տարեկան պլանով ու գրաֆիկով նախատեսված է ու տարիֆում դրանք բոլորը հաշվի առնված են», - ասաց Ատոմակայանի տնօրենը։
Մովսես Վարդանյանը նշեց, որ սարքավորումները, որոնք պետք են այս տարվա վերանորոգման համար, վերջին խմբաքանակն այսօր երեկոյան Ուկրաինայից կտեղափոխվի Հայաստան։
Նրա խոսքով՝ ատոմակայանն ունի այս պահին 1812 աշխատող, որոնց միջին աշխատավարձը 300 հազար դրամ է։
«Հայաստանի պայմաններում ցածր չէ, պետք լինի, նույնիսկ կհամարենք բարձր աշխատավարձ, բայց եթե համեմատելու լինենք մյուս երկրների ատոմային կայանների հետ, իհարկե, շատ ցածր է աշխատավարձը, դրա համար մեր աշխատակիցները, շատ լավ հասկանալով տարբերությունը, պարբերաբար բարձրացնում են աշխատավարձերի բարձրացման հարցը», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ հարցով կդիմի նորանշանակ նախարարին։
Հարցին՝ երկրորդ էներգաբլոկի կառուցումը որքա՞ն կարժենա, ատոմակայանի տնօրենն ասաց. «300 միլիոն դոլար, որից 270-ը վարկ է, իսկ 30 միլիոնը՝ օգնություն»։
aysor.am
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03