ՀՀ կառավարության խնդիրն է ոչ թե հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնների դահլիճները լցնելու համար, այլ կառավարության խնդիրն է այնպես անել, որ մարդիկ գնան թատրոն:
Այս մասին այսօր մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի այն առաջարկին, թե պետք է մարդկանց Հայաստանից տանել Թբիլիսի՝ Պետրոս Ադամյանի անվան թատրոն, որ հայկական թատրոնը մնա:
«Պետրոս Ադամյանի անվան թատրոնի շենքը վերանորոգվում է, Թիֆլիսում շատ քիչ հայեր են մնացել և գիտեն, որ առաջին երկու ամիսը դահլիճները կլցվեն, հետո այդ շենքը կմնա վրացիներին, և նրանք, իրենց սովորության համաձայն, թատրոնը կդարձնեն իրենցը: Իմ առաջարկն է՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր մարզերից մարդկանց տանել Թիֆլիս, ներկայացումները նայեն, որ այդ վտանգից ազատվենք»,-ասաց Ծատուրյանը:
Փաշինյանն ասաց, որ մայիսի 30-31-ին գտնվելու է Հայաստանում, և հայ-վրացական հարաբերությունների շատ լայն օրակարգ են քննարկելու, և եթե մշակույթի ոլորտում էլ լինեն հարցեր, կքննարկեն:
«Բայց ես Ձեր ասածի մեջ հետևյալ խնդիրը տեսա, այն խնդիրը, որ կա գյումրեցու համար, երևանցու համար, այդ խնդիրը կա նաև թիֆլիսահայերի համար: Տեսեք՝ Դուք ասում եք՝ մարդկանց ուղարկենք թատրոն։ Բա Երևանո՞ւմ ով թատրոն գնա, ավելի լավ չի՞՝ կազմակերպենք, որ Թիֆլիսում ապրող հայերը գնան թատրոն: Կարծում եմ՝ հենց խնդիրը դրա մասին է, մենք անընդհատ ուզում ենք հատուկ օպերացիաներ իրականացնել ինչ-որ թատրոնի դահլիճ լցնելու համար, սակայն մեր խնդիրն է, որ թատրոն գնալը դառնա սովորական բան»,-ասաց վարչապետը:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարություններ ստեղծելու վերաբերյալ hարցին ի պատասխան, Փաշինյանն ասաց, որ կառավարությունն արագ կձեռնարկի միջոցներ, որ թատրոնները հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Կառավարությունն առաջիկայում այդ հարցը կքննարկի և կոնկրետ լուծումներ կառաջարկի, նույնիսկ կարելի է դոնոր կազմակերպությունների հետ այդ հարցը քննարկել և հաստատ լուծումներ կգտնվեն»,-ասաց Փաշինյանը:
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
14:04 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44