Ամերիկայի հայ իրավաբանների միության և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համակազմակերպմամբ՝ մայիսի 24-25-ը Շուշիում տեղի է ունեցել Ամերիկայի հայ իրավաբանների միության 29-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի ՄԻՊ գրասենյակից, Ռ. Մելիքյանը իր խոսքում կարևորել է միության որոշումը՝ իրենց տարեկան համաժողովն Արցախում անցկացնելու վերաբերյալ: Նա բարձր է գնահատել կառույցի գործունեությունն Արցախի ՄԻՊ հաստատության և քաղաքացիական հասարակության կարողությունների բարելավման գործում: Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել այդ ուղղությամբ ակտիվ համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Արցախում հիմնված իրավաբանական կլինիկայի և ամերիկահայ ուսանողների համար ՄԻՊ հաստատությունում մեկնարկած փորձուսուցման ծրագրերի կարևորությունը:
Անդրադառնալով Արցախի ՄԻՊ գործառույթների առանձնահատկություններին՝ Ռ. Մելիքյանը շեշտադրել է, որ իր գլխավորած հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանի սովորական գործառույթները համատեղում է այն գործառույթների հետ, որոնք առնչվում են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով առաջացող մարդու իրավունքների խախտումներին:
«Մարդու իրավունքները համընդհանուր են բոլորի համար, դրանք պակաս կամ ավելի չեն վերաբերում ոմանց: Ադրբեջանի քաղաքականությունը միտված է և՛ իրենց հասարակության ներսում հայատյացություն սերմանելուն, և՛ միջազգային հանրությունից Արցախը հնարավորինս մեկուսացնելուն: Միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Ադրբեջանում հայատյացության քաղաքականությանը, որով այդ երկրի կառավարությունը քարոզում է իր ժողովրդին ատել և սպանել հայերին: Բազում օրինակներ կան, թե ինչպես են իշխանությունները պարգևատրել հայերի հանդեպ ռազմական հանցագործություններ կատարած զինվորականներին կամ ինչպես են օրինակելի համարում այդպիսի վարքը»,- նշել է Պաշտպանը:
ՄԻՊ Մելիքյանը հանդես է եկել առանձին զեկույցով՝ հակիրճ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և պետականակերտման գործընթացը Արցախի Հանրապետությունում: Նա շեշտադրել է, որ տարիների ընթացքում պետական ինստիտուտները զարգացում են ապրել Արցախում, ինչը բարձրացրել է նրանց արդյունավետությունը:
Ամերիկայի հայ իրավաբանների միության պատվիրակությունը, Արցախ կատարած այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել ԱՀ Նախագահի, արտգործ նախարարի, գլխավոր դատախազի, Գերագույն դատարանի դատավորների հետ, ինչպես նաև այցելել է Արցախի պետական համալսարան:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01