17.05.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված ևս մեկ քրեական գործ` 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Այսպես, քրեական գործի նյութերի և ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալների համաձայն` 2016 և 2017 թվականների ընթացքում հարուցված և պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով ավարտված 6803 կատարողական վարույթներով հանվել են պարտապանների գույքի վրա դրված արգելանքները:
Բացի այդ, պարզվել է, որ Կենտրոնի հարկային տեսչության պահանջով 2015թ.-ի մարտի 5-ին հարուցված կատարողական վարույթով ընկերությունից հօգուտ պետության անհրաժեշտ է եղել բռնագանձել 14.623.600 ՀՀ դրամ, սակայն հարկադիր կատարողի կողմից ընկերության բանկային հաշվից բռնագանձվել է ընդամենը 3.662.000 ՀՀ դրամ:
Քննության ենթակա մեկ այլ դրվագով պարզվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի պահանջով 5.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներից 11736-ը ավարտվել է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով: Մինչդեռ ստուգման ընթացքում պարզվել է, որ նշված վարույթներով պարտապանները աշխատել են և վճարել եկամտահարկ, այսինքն՝ ունեցել են դրամական միջոցներ, որոնք չեն բռնագանձվել: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 38.280.000 ՀՀ դրամ:
Կատարվում է նախաքննություն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01