«Ինչպե՞ս «հաջողված» ցեղասպանություն իրագործել Օսմանյան կայսրությունում, նացիստական Եվրոպայում կամ Մերձավոր արևելքում». այս հարցի պատասխանը տվել է հեղինակավոր Հարվարդի համալսարանի դասախոս Ումիթ Քուրտը, որը Journal of Genocide Research հանդեսում հրապարակել է նոր հոդված՝ Թուրքիայի հարավում, մասնավորապես՝ Այնթափ քաղաքում Ցեղասպանության ժամանակ հայերի զանգվածային բնաջնջման մասին:
«Հարցի պատասխանը պարզ է. ցեղասպանություն ծրագրած կառավարությունը պետք է ունենա հասարակության բոլոր շերտերի՝ դատավորների, ոստիկանների, հոգևորականների, փաստաբանների, բանկիրների և, իհարկե, ապագա զոհերի հարևանների աջակցությունը»,- գրում է դասախոսը:
Իր հոդվածում մասնագետն ամենայն մանրամասնությամբ պատմում է Այնթափում 20.000 հայի բռնի տեղահանության, բռնաբարությանների ու սպանությունների, ինչպես նաև այդ ամենրից հետո նրանց ունեցվածքի զավթման մասին:
Բազմաթիվ թղթային փաստերի հիման վրա գրված հոդվածում Կուրտն ապացուցում է, որ Թուրքիայի կառավարությանը ենթարկվող տեղական իշխանությունները կազմակերպված քաղաքացիական խմբերի հետ զանգվածաբար սպանում էին հայերին՝ նրանց ունեցվածքին տիրանալու համար:
«Տեղի հանցագործները զբաղված էին ֆերմաների, պիստակների մարգերի, պարտեզների, խաղողի այգիների, խանութների առգրավմամբ, եկեղեցական սեփականության, դպրոցների ու գրադարանների թալանով: Այդ ամենը պաշտոնապես անվանում էին «առգրավում»: Սակայն այն ժամանակ բազմաթիվ մարդիկ Այնթափում գործում էին՝ ելնելով փոխկապակցված շահով»,-գրում է հեղինակը:
Իր անդրադարձում Կուրտն ընդգծում է, որ Թուրքիայի իշխանություններն առանց քաղաքացիական խմբերի ու ամեն մի քաղաքում և թաղամասում հետաքրքրված անձանց աջակցության չէին կարողանա իրագործել Հայոց ցեղասպանությունը:
«Օսմանցիներին հարկավոր էր, որ Այնթափի մուսուլմանները կազմակերպեին հայերի տեղահանումը, ինչի դիմաց նրանք կստանային տեղահանվածների սեփականությունը»,-գրել է Կուրտը:
Մասնագետի կարծիքով՝ հայերի շուրջ ատելության և նախանձի մթնոլորտը ստեղծվել էր Ցեղասպանությունից մի քանի տասնամյակ առաջ, քանի որ հայերը տնտեսապես շատ ուժեղ էին, ու դա շարժում էր մուսուլմանների նախանձը:
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02