Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության կազմակերպության ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունած որոշումը հակասում է հիմնահարցի կարգավորման Ադրբեջանի դիրքորոշմանը:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀԱՊԿ կողմից ընդունված հայտարարությամբ անդամ-պետությունները վերահաստատում են հանգամանքը, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոփոխության ենթակա չէ, որ Թուրքիան այնտեղ անելիք չունի, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները պիտի կյանքի կոչվեն»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը շեշտեց, որ ՀԱՊԿ կողմից ընդունված հայտարարությունն Ադրբեջանին ցույց տվեց, որ կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Իսկ նման հայտարարության ընդունումը, նրա խոսքով, արդյունք էր ՀՀ ճկուն ու խիստ քաղաքականության, որը սկսվել էր դեռևս անցյալ տարի, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը, Շարմազանովի հիշեցմամբ, ելույթ էր ունեցել ՀԱՊԿ-ում ու քննադատել ոչ միասնական քաղաքականության համար:
«Իսկ հիմա Ղազախստանը, որը ժամանակ առ ժամանակ սատարել է Ադրբեջանին, մյուս անդամ-երկրների պես աջակցում է Հայաստանին»,- ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցին, ապա Շարմազանովն այն դրական գնահատեց, նշեց, որ գերտերությունները ղեկավարներ են, ՄԱԿ անվտանգության խորհրդի ղեկավարներ, որոնք, փաստորեն, հիմնահարցի վերաբերյալ համահունչ դիրքորոշում ունեն:
«Գոնե պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս, որ նրանք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են: Սա ընդհանուր մոտեցում է, հակասություն չկա: Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ռուս-ամերիկյան դիրքորոշումները հակասող չեն, հակառակը՝ համահունչ են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ համանախագահ երեք պետությունների դիրքորոշումները սկզբունքային հարցերի շուրջ համահունչ մոտեցումներ ունեն, կարծում եմ, որ հասարակությունները պիտի պատրաստվեն խաղաղության, ոչ թե պատերազմի, որ ԼՂ ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը պետք է լինի հանրաքվեի միջոցով, որ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Մենք ձգտելու ենք հասնել խաղաղության, մենք քարոզում ենք բացառապես խաղաղություն: Թող Բաքվում հույսեր չփայփայեն. Լեռնային Ղարաբաղը չի եղել ու չի լինելու Բաքվի տիրապետության տակ: ԼՂ-ում Բաքվի ու Ադրբեջանի դրոշի տեղադրման տարբերակը մեկն է՝ պաշտոնական Բաքուն ճանաչի պաշտոնական Ստեփանակերտը, անկախ Արցախում բացվի Ադրբեջանի դեսպանություն ու ծածանի իր պետական դրոշը: Եթե այդքան շատ են ուզում տեսնել Ղարաբաղում ադրբեջանական դրոշը, տարբերակը մեկն է՝ ճանաչեն Լեռնային Ղարաբաղը ու Ստեփանակերտում բացեն դեսպանություն»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47