Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի արտահանվել է 11 500 տոննա ծիրան, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում փոքր-ինչ ավելի է արտահանվել, սակայն կոչ արեց դա չկապել Վերին Լարսի ավտոճանապարհի փակ լինելու հետ, այլ պայմանավորված է նրանով, որ բերքն անցած տարի ավելի շատ է եղել: «Այս տարի մենք կանխատեսում ենք 60 հազար տոննայից ավելի միրգ, բայց անցած տարի այդ թիվն ավելին էր»,-ասաց նա:
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ անգամ ճանապարհի փակ եղած ժամանակահատվածում օրական 200- 350 տոննա ծիրան էր արտահանվում: Ինչ վերաբերում է հարցին, թե Լարսի ճանապարհի փակ լինելու պատճառով արտահանող ընկերությունները որքանո՞վ են տուժել, նա ասաց, որ ժամանակային, պայմանագրերի կատարման առումով, բոլորի մոտ էլ խախտումներ եղել են, սակայն, ընդհանուր առմամբ, արտահանումը չի դադարեցվել:
Չնայած դրան, փոխնախարարը նշեց, որ ահազանգեր չունեն մթերքի փչացման հետ կապված, քանի որ ճանապարհի փակվելուց հետ լաստանավեր են վարձակալվել «Սպայկա» ընկերության կողմից, որոնք իրականացրեցին ծովային փոխադրումները:
Այն հարցին, թե դա մասնավոր ընկերությունն արեց, իսկ պետությունն այստեղ անելիք չունի՞, փոխնախարարն ասաց, որ իրենք այդ մասնավոր ընկերության հետ բանակցել են, և այդ մասնավոր ընկերությունը պատասխանատվություն է վերցրել: «Խնդիր կա դրված, որպեսզի նվազագույն լինի լաստանավի գինը, որպեսզի ծիրանի գնի վրա էական ազդեցություն չունենա: Մինչև 1000 դոլարի սահմաններում է կազմվում այդ փոխադրման գինը՝ 20 հազար կիլոգրամի համար, այսինքն, գնի վրա էական ազդեցություն չի ունենում»,-հայտնեց նա:
Անդրադառնալով գյուղմթերքի գներին՝ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ գնագոյացումը տարբեր գործոններից է կախված, բայց գնի նվազման հիմնական գործոնը բերքի ծավալների աճն է։
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47