Արթուր Ասատրյանի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության տոնի առթիվ
Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ը հայոց պատմության փառահեղ էջերից է։ Դարավոր երազանք դարձած անկախությունը ձեռք բերվեց մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի շնորհիվ։ Հայ ժողովուրդը շտկեց իր մեջքը և սեփական ձեռքերով կերտեց իր երկրի հաղթանակն ու ապագան։
Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում տարած մայիսյան փառահեղ հաղթանակները ևս մեկ անգամ ցույց տվեցին՝ հայի ոգին անկոտրում է, հայը և Հայաստանը պետք է ապրեն։
Փա՛ռք մեր հերոս նախնիներին։ Մենք պետք է նրանց հաղթական ոգին ու սխրանքները պահենք մեր, ինչպես նաև մատաղ սերնդի հիշողության մեջ։ Նրանց անձնուրաց հայրենասիրությունը պետք է օրինակ լինի մեզ և մեր զավակների համար։ Ամենքս մեր ուժերի ներածին չափով պետք է նպաստենք մեր հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները վերահաստատեցին՝ հայ ժողովուրդը փորձության ժամին դառնում է միասնական՝ մեկ բռունցք դարձած՝ կերտելով իր հաղթանակը։ Լիահույս եմ, որ այս ոգին միշտ կուղեկցի մեր ժողովրդին, քանի որ դա է հարատևելու ճշմարիտ ու արդար ուղին։
Աշխարհասփյուռ քույրե՛ր և եղբայրնե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ՝ իմ հայրենիքին ու ժողովրդին մաղթելով նորանոր հաղթանակներ, հաջողություններ, խաղաղություն, և թո՛ղ Աստծո ամենակարող աջը պահապան լինի իմ հայրենիքին, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությանն ու հայ ազգին։
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55