Կարծում եմ՝ քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հանրապետական խորհրդարանական մեծամասնությունը պիտի գիտակցի, որ մեր պետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ իրական քաղաքական մթնոլորտը նաև արտացոլվի խորհրդարանում:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությանը:
Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպես են մեծամասնություն ՀՀԿ-ին համոզելու, որ ռեյտինգային ընտրակարգը փոխվի, նա ասել է. «Մենք համոզելու խնդիր չունենք: Եթե նրանց մեջ կան մարդիկ, որ գոնե մի փոքր իրենց պետականամետ են համարում, նաև իրականում պետականամետ են, ապա պիտի խելամիտ լինեն ու կատարեն այդ կարևոր քայլը: Վստահություն, բնականաբար չունեմ, թե իրենք ինչպես կվարվեն, բայց համոզված եմ, որ ժողովրդի ցանկությունն ի կատար է ածվելու:
Այսօր հանրությունն ուզում է նոր որակի խորհրդարան, այսինքն՝ քաղաքական իրավիճակն արտացոլող նոր խորհրդարան: Դա մեր երկրի շահերից բխող քայլ պետք է լինի, և մենք այդ քայլին պետք է գնանք»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ընտրակեղծարարության հիմնական մասը մարզերում է լինում՝ մարզպետների գլխավորությամբ, նախարարը նշել է, որ մեղքը բարդել միայն մարզպետների վրա, չի կարելի, բայց տարիներ շարունակ մարզպետն ունեցել է կարևոր դերակատարում այդ պրոցեսում, ղեկավարել է այդ ամենը մարզի տարածքում:
«Բայց առանցքային նշանակություն ունեն նաև տեղական մեծահարուստները, որոնք տարիներ շարունակ իրենց կուսակցության, իշխանության թողտվության պայմաններում կուտակել են որոշակի հարստություն և ժամանակ առ ժամանակ դա ծառայեցրել են իրենց կուսակցության շահերին: Այսինքն՝ իրենց ֆունկցիան եղել է 5 տարի մեկ ձայն ապահովելը իշխող կուսակցության համար: Մարզպետը դա պարզապես համակարգել է: Նոր Հայաստանում, այս իշխանության պայմաններում մարզպետը նման ֆունկցիա չի կարող ունենալ: Այսինքն՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մի դերակատարում չեն կարող ունենալ ընտրական պրոցեսներում: Դա օրենքի պահանջն է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ օրենքը գերակա լինի»,-ասել է նա։
Խոսելով մարզպետների մասին՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ բոլորին փոխելու են: Մարզպետներ լինելու են այն մարդիկ, որոնց գործունեությունը և էությունը համապատասխանում է Հայաստանի նոր որակի պաշտոնյայի կարգավիճակին:
«Օրենքով սահմանված կարգով՝ մեր լիազորությունների շրջանակում, այն մարդկանց, ովքեր կփորձեն չկատարել իրենց պարտականությունները, մենք կարգի կհրավիրենք: Թե ովքեր կլինեն նոր մարզպետները, նշել չեմ կարող, բայց գերակշռելու են երիտասարդները»,-հավելել է նա:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01