ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների անձնակազմերին, նրանց աշխատանքներին, առկա գերակա խնդիրներին և բարոյահոգեբանական մթնոլորտին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Նախարարի առաջին կանգառն ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունն էր, որին կից տեղակայված է թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը։ ՄՓՎ ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ Հ․ Ռոստոմյանը շրջել է մարզային վարչության տարածքով, եղել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացել նյութատեխնիկական հագեցվածությանը՝ փրկարարական գույքին և սարքավորումներին, ինչպես նաև՝ կատարվող բարեկարգման աշխատանքներին։
ԱԻ նախարարության ՓԾ քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ԱԻ նախարար Հ․ Ռոստոմյանը սկսել է Սարիգյուղ սահմանամերձ համայնքի հենակետից։ Նա եղել է նաև Ոսկեվան, Դովեղ, Ազատամուտ, Մովսես և Չինարի համայնքների հենակետերում։ Հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով, և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքում։ Հենակետի անձնակազմն անցնում է ինչպես առաջին բուժօգնության, այնպես էլ փրկարարական գործի վերապատրաստում։ Սահմանամերձ Մովսես համայնքի հենակետը գտնվում է Սուրբ Կույս Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, որտեղ նախարարի և հենակետի անձնակազմի համար Տերունական աղոթք է կարդացել Տեր Աբել քահանա Քարտաշյանը։
Աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարար Հ․ Ռոստոմյանն արդյունքներն ամփոփելու համար խորհրդակցություն է գումարել մարզային փրկարարական վարչությունում։
Գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել բարձրաձայնված խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու համար։ Նա բարձր է գնահատել Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 6 հենակետերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակը, պատրաստվածության, կարգապահության և կազմակերպվածության մակարդակը՝ նշելով, որ տղաները պետք է օրինակ լինեն յուրաքանչյուր փրկարարի համար։
Միևնույն ժամանակ նախարար Ռոստոմյանն արձանագրել է մի շարք կազմակերպչական և կարգապահական թերություններ մարզային փրկարարական վարչությունում։ Նախարարը խստիվ կարգադրել է սեղմ ժամկետներում շտկել հայտնաբերված թերությունները։
«Այստեղ ես նկատեցի լուրջ կազմակերպչական և կարգապահական թերություններ, որոնք անհապաղ պետք է վերացնել։ Դուք ծառայում եք մի քանի անգամ ավելի լավ պայմաններում, քան սահմանամերձ համայնքների հենակետերի տղաները, բայց ձեզ մոտ հակառակ պատկերն է։ Խիստ նկատողություն եմ տալիս վարչության ղեկավար կազմին և քիչ ժամանակ բացթողումները վերացնելու համար», - ասել է նա:
Խորհրդակցության ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև մարզի առավել հրդեհավտանգ և արտակարգ իրավիճակների առումով խոցելի գոտիների մասին։ Տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները նախարարին զեկուցել են իրենց կարիքների և անձնակազմի պատրաստվածության հետ կապված հարցերը։ Ավարտին նախանշվել են մարզում առկա խնդիրների լուծման միջոցառումներն ու ուղղությունները։
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44