ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի Գևորգ Ալթունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ է Առաջին Հանրապետության հարյուրերորդ տարեդարձի Սարդարապատի միջոցառմանը հնչած ռուսական երաժշտության վերաբերյալ քննադատություններին և շեշտեց, որ դրանք ոչ թե ռուսական երգեր էին, այլ Խորհրդային Միության, Հայրենական մեծ պատերազմի քայլերթերի երգերից էին:
«Այսինքն՝ որևէ բան փնտրել նրանում, որ Հայաստանն ավելի քան 70 տարի եղել է Խորհրդային Միությունում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ԽՍՀՄ կազմում, պատերազմին մասնակցել է վեց հարյուր հազար հայ, և Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը տվել է հինգ մարշալ, և «День Победы» երգը եղել է բոլոր հայերի համար հաղթանակի երգ, չգիտեմ՝ ինչպիսի վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի այդ լույսի ներքո ներկայացնել դա»,- ասաց նա:
Գևորգ Ալթունյանը նշեց, որ միջոցառումը կազմված էր հաղթանակի դար կոնցեպտի վրա, և ներկայացրել էին չորս ժամանակաշրջան` 1918-1920 թթ, 1941-1945թթ, 1988-1994 թթ` արցախյան պատերազմ և ժամանակակից Հայաստան:
«Այսինքն՝ բնականաբար, 1941-1945 թվականներն այսպես թե այնպես պետք է ասոցացվեին Խորհրդային Միության հետ, որովհետև Հայրենական մեծ պատերազմը, որում տարած հաղթանակը կապված է եղել նաև հայերի մասնակցության հետ, եղել է Խորհրդային Միության կազմում Հայաստանի գտնվելու ընթացքում, հետևաբար՝ խորհրդային երգերը համարվում են նաև Հայաստանի Խորհրդայի Սոցիալիստական Հանրապետության երգեր: Այդ մարդկանց փոխարեն, ովքեր հիմա քննադատում են այս միջոցառումը, սցենարը, ես կփորձեի մի փոքր պատկերացնել թե ինչպիսի բարդ միջոցառում, սցենար էր այն, թե որքան աշխատանք էր կատարվել, որովհետև Հայաստանի պատմության մեջ իր ծավալով, բովանդակությամբ և ձևով այն իսկապես աննախադեպ միջոցառում էր»,- ասաց նա:
Գևորգ Ալթունյանը նշեց, որ միջոցառմանը շուրջ հազար հանդերձավորված զինծառայողներ կային, մոտավորապես 2500 զինծառայող կար, որոնք մասնակցում էին շարանցմանը, տասնյակ հազարավոր հանդիսատես կար, բարդ մշակութային ծրագիր էր, բարդ տեխնիկական լուծումներ էին տրված:
«Այդ ամեն ինչի մեջ առանձնանցել, իրենց ասելով, մեկ-երկու ռուսական երգ, որոնք Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգեր էին, որոնք այսպես թե այնպես վերաբերում էին Հայաստանին, ես լավ չեմ պատկերացնում»,- ասաց նա:
Հարցին, թե գոհ է արդյոք կազմակերպչական աշխատանքից, քանի որ քննադատությունները նաև դրանց էին ուղղված, Ալթունյանը նշեց, որ կողքից միշտ ավելի հեշտ է լինում քննադատել:
«Առաջին անգամ է այսպիսի բարդ միջոցառում կազմակերպվում, և, բնականաբար, խնդիրներ պետք է լինեին, և խնդիրներ եղան, դրանց մի մասը սպասելի էր, մի մասը` ոչ: Ամեն դեպքում, գտնում եմ, որ միջոցառումը ստացված էր, իր տեսակի մեջ աննախադեպ էր, իր ձևով և բովանդակությամբ իսկապես խորհրդանշում էր հայ ժողովրդի հաղթանակների դարը»,- ասաց նա:
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
10:55
10:44
10:19
10:04
23:45
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03