«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությունը պետք է բացահայտվեր նախորդ կառավարության կողմից. ԱԺ-ում այսօր ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից՝ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը։
2017թ.-ի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ Մելքումյանն ասաց, որ նշվել է, որ մենաշնորհային քաղաքականություն է վարվել, օդից վճար է գանձվել. «Այն ժամանակ ի՞նչն էր խնդիրը, որ սրան չեք արձագանքել, որ մենաշնորհային վիճակ է»:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հարցն ավելի շատ իրականացմանն է վերաբերում, քան քաղաքականությանը:
Հարցին պատասխանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգի» խնդրին ինքը որոշակի ծանոթ է: «Առաջին անգամ փորձ արվեց կգ-ով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել: «Նորֆոլկ Քոնսալթինգի»-ի կողմից կգ-ով մաքսազերծում իրականացնելուց հետո տեսականիով փաստաթղթեր էին ներկայացվում: Սա կարևոր քայլ էր, որ մենք կատարեցինք: Մի քայլ կատարեցինք, որ ապագայում մենք տեսականիով մաքսազերծման դեպքում հիմք ունենանք: Մեխանիզմը, որը նախատեսվել էր, ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով: Այն գործառույթը, որն իրականացնում էր «Նորֆոլկ Քոնսալթինգը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկում իրականացնելու նպատակ է ունեցել»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա ասաց, որ «Նորֆոլկը» բացվել էր այն նպատակով, որ բեռնափոխադրումները մաքսազերծման գործընթացից տարանջատվեն, մաքսազերծումն իրականացվի մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով: «Նորֆոլկի» պատմությունը բավական մութ ու խառը պատմություններ ջրի երես է հանել: Ես ձեռնպահ կմնամ ասել՝ հարկեր թաքցնում էին, թե ոչ, ես ուզում եմ ասել, որ այն ստեղծվել էր որոշակի կարգավորումների համար: Թե որքանով է դա հաջողվել, քննությունը ցույց կտա: Ես՝ որպես մասնագետ, կարծում եմ, որ նախկին համեմատ «Նորֆոլկն» ավելի թափանցիկ վիճակ է ստեղծել»,- ասաց նա:
Նշենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է 3 անձ՝ գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահն ու հաշվապահության ծառայության գծով տնօրենը։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01