Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի կարող ասել, թե արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ են եղել մաքսայինում կատարված չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց և այլն: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, թե այսօր ժամանակն է ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես այս համակարգից արմատախիլ արվի կոռուպցիան։
«Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երևույթներ նույնիսկ եղել են, հայտնի է եղել իրենց, հայտնի չեն եղել, մենք բոլորով՝ հանրության հետ միասին, պետք է պայքարենք այդ ամենի դեմ: Թե որքանո՞վ համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանո՞վ ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք»,- ասաց նա:
Անանյանը տեղյակ է մամուլում մի շարք հրապարակումներից, որ այս համակարգում շատ են եղել, ինչպես ինքը որակեց, «չայեվոյների» մասին հրապարակումներ, բայց այսօր հայտարարում է, նման կոռուպցիոն ռիսկերը պետք է արմատախիլ անել:
«Հիմա այն պատմական իրավիճակն է, երբ կարելի է դա անել, երբ հնարավորություն կա դա անելու, և եթե մենք հիմա էլ դա չանենք, կարող եմ ասել, որ մենք ուրեմն ձախողում ենք ընդհանրապես ամեն ինչ, ինչ մեզ համար արժեք ունի: Թե նախկինում ինչ է եղել, նախկինում շատ բան կարող էր լինել, բայց հիմա, եթե ես օրինակ պարզեմ, որ մայիսի 18-ից հետո որևէ մեկն ինչ-որ բան է արել, ինքը խիստ կպատժվի՝ ընդհուպ մինչև ազատազրկում»,-շեշտեց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը, անդրադառնալով հարցին, թե արդյոք պե՞տք չեն կադրային փոփոխություններ, որպեսզի նախկինում կոռումպացվածները հեռացվեն համակարգից, ասաց, որ արմատական կադրային փոփոխություններ ՊԵԿ-ում արվել են:
Ինչ վերաբերում է լուրերին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը «փախել է» Հայաստանից, Անանյան ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ Հարությունյանը ԱԱԾ-ի կողմից հետապնդվո՞ւմ է, թե ոչ։
«Այդպիսի տեղեկություն չունեմ։ Ինչքանով գիտեմ՝ երկրում չէ, բայց այդ եզրույթը՝ փախած է, փախած չէ, չէի օգտագործի», - ասաց Անանյանը:
Նա ընդգծեց, որ ինքը ՊԵԿ աշխատակից է և ՊԵԿ նախկին աշխատակիցների գտնվելու մասին հարցերը իրեն չէ, որ պետք է ուղղել։
«Ես ամեն օր, երբ ինձ պետք է, զանգահարում եմ Վարդան Հարությունյանին՝ ճշգրտելու ինչ-որ բան, որովհետև «handover» պրոցեսը պետք է շարունակվի։ Երբ զանգում եմ, ինքը հասանելի է»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44