Մայիսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Երևան ժամանած սեյսմիկ վտանգի գծով օտարերկրյա փորձագետների պատվիրակությանը՝ Վրաստանի Իլիայի պետական համալսարանի երկրագիտության և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոն ինստիտուտի գործադիր տնօրեն Թեա Գոդոլաձեին, ԱՄՆ-ի Լոուրենս Լիվերմուրի ազգային լաբորատորիայի Սեյսմիկ համագործակցության ծրագրի սեյսմոլոգ, գիտությունների թեկնածու Ռենգին Գոկին, ինչպես նաև՝ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՄՆ էներգետիկայի նախարարության աջակցությամբ տարածաշրջանում սեյսմիկ վտանգի գնահատման լայնածավալ ծրագրի իրականացմանը Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև՝ պատվիրակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը սույն թվականի դեկտեմբերին կայանալիք Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջազգային գիտաժողովին:
Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը վերջիններիս հավաստիացրեց, որ նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններն ու համատեղ ծրագրերը կունենան շարունակականություն և համագործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի:
Կողմերը քննարկեցին Հայաստանում քաղաքաշինության ոլորտում միջազգային արդի չափանիշներով մշակված սեյսմիկ վտանգի քարտեզների ակտիվ կիրառման և շինարարության ոլորտում սեյսմիկ անվտանգության չափանիշների պահպանման հիմնախնդիրները:
Անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջազգային գիտաժողովին՝ նախարար Ռոստոմյանն ընդգծեց, որ շատ կարևոր է գիտաժողովի օրակարգում առանձին ներառել նաև սեյսմակայուն և անվտանգ շինարարության հիմնախնդիրը, որի քննարկումը յուրօրինակ կամուրջ կհանդիսանա ոլորտի տեղի և միջազգային շահառուների միջև:
«Գիտաժողովը լավ հնարավորություն է միջազգային փորձագետների համար՝ Հայաստանը ճանաչելու ներսից, պետք է կարողանանք հանրային ընկալման ոլորտում ճիշտ կրթական-տեղեկատվական աշխատանք տանել, որպեսզի հասարակությունը գիտակցի աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման միջոցառումների կարևորությունը մարդու առողջության, կյանքի և ունեցվածքի պահպանման գործընթացում»,- ասաց ԱԻ նախարարը:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ԱԻ նախարարին ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցություն և օժանդակություն ապահովելու համար:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01