ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դեմ չէ բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի արվեստին և Հայաստան գալուն, սակայն դեմ է ԼԳԲՏ քարոզին: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԼԳԲՏ հանրության օգնելու Էլթոն Ջոնի նախաձեռնության ի պատասխան մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքը:
«Եթե ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և հոմոսեքսուալների իրավունքների պաշտպան, ես աղանդավորների և հոմոսեքսուալների իրավունքների պաշտպան լինել չեմ կարող: Սա է իմ պատասխան այդ քարոզին»,- ասաց նա:
Շարմազանովը շեշտեց՝ ինքն ազգային, պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է, այդ պահպանողական գաղափարների կրող է: Նա գտնում է, որ ՀՀ այսօրվա սերունդը մեր պապերից խելացի չէ, որ արժեքային փոփոխություն անի:
«Արժևորում է ավանդական արժեքները և մի բան եմ հասկանում, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, մենք պետք է ապրենք այն արժեքային համակարգով, որով ապրել են մեր պապերը:
Չեմ կարծում, որ ԼԳԲՏ համայնքին աջակցությունը, պոպուլարիզացիան բխում է ՀՀ ազգային ու պետական շահերից: Ես դեմ եմ»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ինքը դեմ չէ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց, այլ դեմ է քարոզին: Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սեռական կողմնորոշումից, իրավունք ունի ապրել ՀՀ-ում ինչպես բոլորը:
«Հո, ֆաշիստ չեմ, որ իրենց դեմ լինեմ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01