ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ արդարացի կլիներ Դրոյի, Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի և Թովմաս Նազարբեկյանի կողքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեր նաև Գարեգին Նժդեհի անունը: «Գարեգին Նժդեհն է եղել այն գործիչը, ով կարողացել է Հայոց զորքին համախմբել, իր ոգով այնպես անել, որ ոգեզրկված բնակչությունը մեկ օրում փառապանծ մարտ է մղել Ղարքիլիսայում,որը հիմք է հանդիսացել Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերի համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորը դժվարացավ ասել, թե դա միտումնավոր է արվել, թե ոչ, ամեն դեպքում՝ ինքը համարում է, որ Նժդեհի անունը պետք է հնչեր ելույթում:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված գնահատականին, որ թյուրիմացության արդյունքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցել Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառմանը՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համամիտ չի այդ դիրքորոշման հետ: «Ինչ է նշանակում թյուրիմացություն, խոսքը ոչ միայն ԱԺ նախագահին էր վերաբերում, այլև խորհրդին: Ես կարծում եմ, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, մայիսի 28-ի համապետական տոնին պետք է մասնակցեր ԱԺ ղեկավարությունը՝ ԱԺ նախագահը, երեք տեղակալները, հանձնաժողովների ղեկավարները, խմբակցությունների ղեկավարները»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ չի կարող թյուրիմացություն լինել այն, որ կառավարությունից եղել է ընդամենը 13 հրավիրատոմս, որից 9 հոգուց բաղկացած «Ելք» խմբակցությունը ստացել է 4 հրավիրատոմս, իսկ 58 հոգանոց ՀՀԿ-ն՝ 3-ը, հանձնաժողովների ղեկավարներն էլ ու ինքը չեն ստացել: «Հույս ունենանք, որ ապագայում նման սխալներ չեն լինի»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01