Սփյուռքի նորանշանակ նախարարը Թուրքիայի համայնքի հետ աշխատելիս պետք է ավելի լայն շփումներ ապահովի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլում հրապարակվող «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ խոսելով նոր կառավարության, սփյուռքի նախարարությունից ունեցած իր ակնկալիքների մասին:
«Նույնիսկ խորհրդային տարիներին ավանդույթ է եղել, որ Հայաստանը Պոլսի մեջ երկխոսություն է արել միայն իրեն պատահական կերպով ծանոթ դարձած մի քանի անձանց հետ, և կարծել են, որ աշխարհն այդ մարդկանցով է սահմանափակված»,- ասաց նա՝ նշելով, որ իրականությունը դա չէ, և սփյուռքի նոր նախարարը պետք է զգուշանա այդ սխալ ընկալումից և ավելի թափանցիկ կերպով շփվի թրքահայ համայնքի բոլոր տարրերի հետ:
Կարևոր է, որ սփյուռքի նախարարը լինի սփյուռքագետ. Բագրատ Էստուկյանի նկատառմամբ՝ մեր պետականության մեջ Հրանուշ Հակոբյանի օրոք հիմնված սփյուռքի նախարարությունն էլ նորություն է, դա կարևորվում է, բայց պետք է բոլորը, ոչ միայն սփյուռքի նախարարությունը, այլ նաև՝ մշակութային գործիչները, հասարակությունը հասկանան, որ սփյուռքը միայն Միացյալ Նահանգներով, Լոս Անջելեսով չի սահմանափակվում:
«Մենք շատ կարևոր դերակատարումներ ունեցող քաղաքների համայնքներ ունենք, ավելի մեծ ներուժ ներկայացնող համայնքներ ունենք, երևույթ, որ ընդհանրապես անտեսված էր Հայաստանի քաղաքական գործիչների կողմից: «Օտար ամայի ճամփեքի վրա» ծրագիրը, օրինակ, չկարողացավ Եվրոպայի սահմաններից դուրս գալ: Չեմ ասում նրա համար, որ մեկ անգամ այդ հաղորդաշարը չեկավ Պոլիս, չշփվեց պոլսահայերի հետ: Եթովպիայի հայերի մասին ի՞նչ պատկերացում ունեն Հայաստանում, Եգիպտոսի հայերի մասին ի՞նչ պատկերացումներ կան: Այո՛, Սիրիան այսօր պատերազմի դաշտ է, բայց Հորդանանի հայերի մասին ի՞նչ պատկերացումներ կան, Լիբանանի հայերի դեպքում ի՞նչ պատկերացումներ կան»,- հարց բարձրացրեց նա՝ նշելով, որ սփյուռք հասկացողությունն ավելի մեծ անկյունով պետք է նայենք, իր նշած երկրներում հայ համայնքները շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան եվրոպական երկրների շատ համայնքներ:
Դիտարկմանը, թե գուցե ՀՀ իշխանությունները թուրքահայ համայնքից ներդրումներ բերելու հետ կապված մեծ ակնկալիքներ չեն ունեցել, այդ պատճառով չեն աշխատել նրանց հետ, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․«Դա իրականություն չէ: Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնողների ամենամեծ թիվը թրքահայ համայնքից է: Թուրքիայի հայությունն է, որ Հայաստանի մեջ աշխատանք ստեղծելու ճանապարհներ է որոնում: Եթե մենք հիմա համեմատենք, թե քանի Թուրքիայի հայ է Հայաստանի հետ տնտեսական կապերի մեջ և օրինակ, քանի ֆրանսահայ կամ ամերիկահայ, ապա կտեսնենք, որ կշեռքի նժարը շատ ավելի կկշռի ի նպաստ Թուրքիայի հայության»:
Ի՞նչ պետք է անել Թուրքիայի հայությանը Հայաստանի հետ առավել ամուր կապերով կապելու համար: Բագրատ Էստուկյանը այս հարցին պատասխանելիս նկատեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին եղել է առաջարկ՝ վերանայել հայրենադարձության ծրագիրը:
«Բայց դա միայն ցանկություններով ձեռնարկվող գործ չէ: Դրա կողքին պետք է օրինականություն հաստատվի: Հույս կա, որ այդ օրինականությունը պետք է հաստավի Հայաստանում: Դրանից հետո միայն կդյուրացվի, օրինակ, Թուրքիայի հայերին Հայաստանի քաղաքացիություն տալու գործընթացը: Վերջին տարիներին Թուրքիայի համայնքում արտագաղթի պատճառով «արյունահոսություն» ենք ունեցել: Հիմա այդ «արյունահոսության» հոսանքը պետք է հակառակ ուղղությունով վերակազմակերպենք, պետք է հայորդիներին իրենց գիտելիքով, իրենց փորձառությամբ ուղղորդենք դեպի Հայաստան: Սա անելու համար միայն բարեմաղթանքը բավարար չէ, այլ պետք է օրինական երկիր, օրենքի տառին համապատասխան միջավայր ստեղծել»,-ասաց նա:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01