Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հուլիսի 11-ից օգոստոսի 31-ը կազմակերպում են ամառային դպրոց 12-18 տարեկան դպրոցականների համար:
Ամառային դպրոցի նպատակն է դպրոցականներին ուսուցանել ծրագրավորման լեզուներ, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմական մտածողությունը, ամառային արձակուրդները կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ:
Դպրոցի ծրագրում ներառված են գրաֆիկական դիզայնի, ալգորիթմների (բլոկ-սխեմաներ), Python-ի, web ծրագրավորման (HTML, CSS),անգլերենի, հանրային խոսքի հմտությունների (հայերեն/անգլերեն տարբերակներ) դասընթացներ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ապահովում է ակտիվ շփում մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ:
‹‹Հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մասնագետների մեծ պահանջարկը՝ կազմակերպում ենք այս Ամառային դպրոցը, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված դպրոցականերին սովորել ծրագրավորում, ձեռք բերել տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, մոտ լինել տեխնոլոգիական աշխարհին: Մեր նպատակներից է նաև դեռևս փոքր տարիքից կողմնորոշել երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում››,-նշում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Նելսոն Մամուլյանը:
***
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47