Հունիսի 11-ին տեղի կունենա Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Հայաստանի և փառատոնի հյուրն է լինելու Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Համերգը ղեկավարելու համար Ամերիկայից Երևան է ժամանելու ծագումով էստոնացի ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: 92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների և մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկը ընդգրկում է բարոկ և դասական երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ: Նեեմե Յարվին դիրիժորական դինաստիայի նախահայր է, 2010թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։ Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն: Դարի ականավոր դիրիժորներից մեկի` Նեեմե Յարվիիի հետ հադիպումը Հայաստանում սպասված է եղել տասնամյակներ: Համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է: Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա նաև հանդես է եկել մենահամերգներով` ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում և Իսպանիայում: Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իրադարձային այցը Հայաստան և համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02