Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզը գործում է 1981 թվականից՝ 37 տարի: Խորհրդային համակարգի փլուզումից հետո, շենքում ջեռուցման համակարգ չի եղել: Սաների հաճախումն ապահովելու համար, խնդրին տարիներ շարունակ տրվել է ժամանակավոր լուծում. շենքը ջեռուցվել է վառարաններով: Վառելափայտն էլ ապահովել են ծնողներն ու գյուղապետը: Ավելի ուշ, այդ ամենին փոխարինել են էլեկտրական սալիկները: Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով, մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում և ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով՝ համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաև: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաև մանկավարժների աշխատանքը. Իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս:
«Եթե մեր մանկապարտեզում ջեռուցում ապահովվի և ամբողջ տարին աշխատենք՝ մեզ կհաջողվի երեխաներին լիարժեք նախապատրաստել դպրոց հաճախելուն: Երազում ենք մի օր այդ խնդիրը լուծված տեսնել և աշխատանքներն արդյունավետ կազմակերպել»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում, Ագարակաձորի մանկապարտեզի խնդիրն ընթացիկ տարում կլուծվի: Այն ներառվել է «Էկոգյուղերի ցանցի ստեղծում» ծրագրի՝ 2018 թվականի ցանկում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01