ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հիմնադրամի տեխնիկական գծով ղեկավար Փիթեր Քրիսթիանսենը և պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը՝ մասնավորապես կարևորելով փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների զարգացումը և շուկաների ու դրանց համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը:
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, անասնապահության զարգացմանը, տեղական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև չմշակվող հողերի խնդրին:
Նույֆել Թելահիգը վերահաստատել է պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում, որոնք համահունչ կլինեն ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44