«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի վերաբերյալ հարուցված քրեական գործն ապօրինի է, իսկ մեղադրանքները՝ անհիմն, ուստիև՝ պաշտպանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին:
Այդ մասին այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով պաշտպանական ճառով հանդես գալիս հայտարարեցին ամբաստանյալների պաշտպանները:
Ըստ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի՝ քրեական գործը հարուցվել է առանց հիմքերի, աչքաչափով մեղադրանք է ներկայացվել:
Բախշյանի մեղադրանքում նշվող՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն Շուշանիկ Բախշյանը, ով եղել է հղիի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկուհին, պարտավոր լինելով նրան հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները՝ այս պայմաններում հղիին չհոսպիտալացնելը չի հիմնավորվել՝ այս դրվագի վերաբերյալ պաշտպանը կարծիք հայտնեց, թե մեղադրանքը ծաղկացրել՝ «ծյունինգ» են արել:
Պաշտպանը գտում է, որ թեև գործում ապացույցները շատ են, սակայն գործին վերաբերելի է միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Սիրունյանի համոզմամբ՝ նույնիսկ դատախազությունը համոզված չէ, թե ով է մեղավոր Մերի Մարգարյանի և նորածնի մահվան մեջ, և որ իր պաշտպանյալն անմեղ է:
Գործով մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն իր պաշտպանական ճառը սկսեց տուժող կողմին ուղղված ցավակցական խոսքով:
Պաշտպան Հակոբյանը ևս գտնում է, որ բժիշկ Բաբելյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, շինծու: Նախաքննությունը կատարվել է բացահայտ կողմնակալությամբ և մեղադրանքը առաջադրելիս հիմնվել են սեփական ենթադրություններով:
Անի Բաբելյանի մյուս պաշտպան Կարեն Սարդարյանը էլ նշեց՝ դատավարությունը չպետք է վրեժխնդրության վերածվի և անմեղների մեջ մեղավոր չպետք է փնտրել:
Շուշանիկ Բախշյանի պաշտպաններ Ալեքսանդր Սիրունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Անի Բաբելյանի պաշտպաններ Գեղամ Հակոբյանը և Կարեն Սարդարյանը միջնորդեցին արդարացնել իր պաշտպանյալաներին:
Դատական նիստն ընդմիջվեց՝ հաջորդիվ ճառով հանդես կգան ամբաստանյալները:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03