Եվ Հ. Յ. Դաշնակցություն, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից առաջիկա օրերին մարզպետներ կնշանակվեն, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ մարզպետների նշանակման մասին այլ մանրամասներ հրաժարվելով հայտնել։
Նախարարի խոսքով` նոր մարզպետների թեկնածություններն ընտրվել են ըստ արժանիքների, և ընտրության հիմքում դրել են «նոր Հայաստանի պահանջները»: Բացի այդ, ըստ նախարարի, հաշվի են առնվել նաև կրթական մակարդակն ու անցած ուղին:
«Չափանիշները հետևյալն են՝ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով: Այսինքն՝ պաշտոնյան այլևս պետք է Հայաստանում իմանա, որ իր դերակատարումն օրենքսվ սահմանված կարգով իր պարտականությունների կատարումն է:
Այլևս Հայաստանում չի լինելու այնպես, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, էնքան խփի: Նման բան այլևս Հայաստանում բացառվում է: Եվ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով պետք է ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք էն փուլին, որ 1996 թվականից հետո առաջին անգամ Հայաստանում լինեն ազատ ու արդար ընտրություններ», - հայտարարեց Սուրեն Պապիկյանը:
Նկատենք, որ մի քանի մարզերում նոր մարզպետների նշանակման մասին հարցը ընդգրկված է վաղվա կառավարության նիստի օրակարգում։ Մանսավորապես, ըստ նախնական տեղեկությունների, Կոտայքի մարզպետ է նշանակվելու Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղուլումյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, որը դաշնակցական է և նախկինում մի քանի ամիս աշխատել է նույն պաշտոնում, իսկ Գեղարքունիքի մարզպետ հնարավոր է նշանակվի դարձյալ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որը գործարար է և «Նիկոլ Աղբալյան» դաշնակցական ուսանողական միության նախկին նախագահն է եղել։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01