Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում 5-րդ և 6-րդ թեմատիկ նիստերով աշխատանքները շարունակեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը: Հինգերորդ նիստի նիստավարներն էին «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա) և «ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը (Ռուսաստան), «Արևելք» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սաքո Արեյանը: «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը (Ռուսաստան) հանդես եկավ «Մամուլ և պետականություն. պատմություն, օրինաչափություններ, միտումներ» զեկուցումով: Անդրադառնալով Սփյուռքի մամուլի աշխատանքին՝ Աննա Գիվարգիզյանը այն համարեց քաղաքական, կրթական, մշակութային, լրատվական գործունեություն: Խմբագիրը ներկայացրեց սփյուռքահայ մամուլի խնդիրները, առկա դժվարությունները և նշեց, որ Սփյուռքի և Հայաստանի լրատվամիջոցների միջև առկա կապի ամրապնդումը շարունակվում է: Իր ելույթում Աննա Գիվարգիզյանը առաջարկեց վերանայել նախարարության գնահատականը Սփյուռքի անկախ մամուլի նկատմամբ՝ հաշվի առնելով այն խոչընդոտները, որոնց ամեն օր հանդիպում է անկախ մեդիան: «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիրը առաջարկեց նաև Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի համար հստակ կանոնակարգ մշակել, անհրաժեշտության դեպքում անդամների փոփոխություն կատարել: «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա) զեկուցեց Հայաստանում և Սփյուռքում հայկական մամուլի խնդիրների վերաբերյալ՝ ներկայացնելով տեղեկատվական պատերազմների, ապատեղեկատվության դեմ պայքարի մարտահրավերները: Շաբաթաթերթի խմբագիրը Սփյուռքի հայ մամուլի նպատակները համարեց հայեցի կրթությանը, դաստիարակությանը, Հայ դատի պահանջատիրությանն առնչվող թեմաների արծարծումը, Հայաստան-Սփյուռք կապի պահպանումը, ամրապնդումը, Սփյուռքի մամուլում հայաստանյան լուրերի առկայությունը: Անդրադառնալով սփյուռքահայ մամուլի խնդիրներին՝ Վահագն Գարագաշյանը նշեց բաժանորդների սակավությունը, օտարալեզու լսարանի մեծացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջները և առաջնային համարեց սոցիալական մեդիայի հետ ակտիվ համագործակցությունը: «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան) ներկայացրեց «Դեպի 2050` հայկական մամուլի լեզվական հարցն ու ընթերցողների թիվի նոսրացումը. խնդիրներ և լուծումների առաջարկներ» զեկուցումը: Սևակ Հակոբյանը շեշտադրեց ավանդական մեդիայի առջև ծառացած սպառնալիքները, երբ տպագիր մամուլը մեծ թափով նահանջում է: «Քանի դեռ կա մեկ ընթերցող, տպագիր մամուլը կգոյատևի»,-նշեց «Զարթոնք»-ի խմբագիրը և հավելեց, որ Սփյուռքի լրատվամիջոցները և՛ հայալեզու ընթերոցողի խնդիր ունեն, և՛ հայալեզու աշխատեղների: «Նոր դարաշրջան» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստոր Բալյան (Արգենտինա) խոսեց Թուրքիայի` հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտողականության մեջ մամուլի դերի և կարևորության մասին՝ հորդորելով լրագրողներին մշտապես տարածել հայոց պատմության, պետության վերաբերյալ նյութեր, համաշխարհային հանրությանը ներկայացնել Թուրքիայի ժխտողականության ջանքերը: «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը (Արգենտինա) հանդես եկավ «Արգենտինահայ մամուլի հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ: Նա նշեց, որ արգենտինահայ լրատվամիջոցներում սակավաթիվ են երիտասարդ լրագրողները, և կախված հասարակական պահանջից՝ հիմնավորապես փոխվել է լուրը հաղորդելու, տեղեկատվությունը փախանցելու ձևը: «Միաբան» տեղեկատվական պորտալի ղեկավար Վահան Բաբախանյանը (Ռուսաստան) ներկայացրեց «Միաբան» նախագիծը, անդրադարձավ մամուլի կողմից հայանպաստ լոբբինգի անհրաժեշտությանը: Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը իր ելույթում նշեց, որ Արցախում առկա է լրագրողական մեծ ներուժ, և սփյուռքյան որոշ լրատվամիջոցներ ունեն արցախյան թղթակիցներ: ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրեց Հայաստանի բարեփոխումներն ու սփյուռքի ներգրավման գործում լրատվամիջոցների դերը: Նա նախ ողջունեց համաժողովում տիրող գաղափարների բազմազանությունն ու տարբեր երկրների լրագրողների մասնակցությունը: Դալար Կազանջյանը կարևորեց հայկական մամուլի արժեհամակարգի՝ պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության, ներառականության, տեսլականի, պարտականությունների, համակարգայնացվածության, մտածելակերպի և մոտեցումների փոփոխության խնդիրները՝ նշելով, որ հայկական մամուլը՝ հայաստանյան և սփյուռքյան, լիիրավ 4-րդ իշխանություն պիտի դառնա հայերի համար: Հինգերորդ նիստի ավարտին տեղի ունեցավ քննարկում, հնչեցին հավելյալ ելույթներ: Մասնավորապես՝ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանն ընդգծեց, որ հայրենադարձության հարցը պետք է դառնա սփյուռքահայ մամուլի հիմնական թեման: Համաժողովի «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները» խորագրով 6-րդ նիստի նիստավարներն էին Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը (Լիբանան), «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը (Արգենտինա), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա): «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը (Իրան) հանդես եկավ «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, Այո-ն և Ոչ-ը» թեմայով զեկուցմամբ՝ արձանագրելով, որ Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ ևս հեղափոխության անհրաժեշտություն կա, և պետք է մշակվի համագործակցության նոր ձևաչափ: «Լուսավոր Ավետիս» լրատվական կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը (Ֆրանսիա) առաջարկեց համաժողովի ավարտին Սփյուռքի նախարարությանը ներկայացնել առաջարկությունների համապարփակ փաթեթ: «Եռագույն» և «Հայկաշխարհ» կայքերի համահիմնադիր Նայիրի Մկրտչյանը հորդորեց նախարարության նորանշանակ ղեկավարությանը հեղափոխության սերն ու համերաշխությունը վերածել արդյունավետ աշխատանքի: «Հակակացին» ծրագրի ներկայացուցիչ Վադիմ Հարությունովը (Ռուսաստան) ներկայացրեց Ադրբեջանի կողմից Ռուսաստանում իրականացվող հակահայկական քարոզչության դեմ պայքարի իրենց փորձը: Հայրենադարձության գործընթացի և դրա լուսաբանման առանձնահատկությունների մասին խոսեցին Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան): Ելույթներով հանդես եկան նաև ամերիկահայ լրագրողներ Հակոբ Վարդիվարյանը և Լիլիա Ավագյանը, կանադահայ լրագրող Թամար Շահինյանը, Հունաստանի «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր Դավիթ Այվազյանը, քուվեյթահայ լրագրող, հրապարակախոս Կիրակոս Կույումջյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը և այլք: ՀՀ սփյուռքի նախարարություն
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01