Ագգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ծառայություններ մատուցող կենտրոնների կողմից անհարգալից վերաբերմունքի մասին: Նա մայիսի 31-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին խնդրեց այդ կենտրոններին զգաստացնող թերթիկ ուղարկել:
«Ես գիտեմ, որ նախարարությունն ուղղակի միջամտություն ու ազդեցություն չունի վիզաների կենտրոնների վրա, բայց նրանք երբեմն չափն անցնում են՝ Հայաստանի քաղաքացիների հետ խոսելով անհարգալից, 90 անգամ ուղարկելով մի թղթի հետևից, որ պարզվում է պետք էլ չի: Խնդրում եմ ուղարկել նրանց զգաստացնող թերթիկ որպես ի գիտություն, որ իրենք հասկանան՝ գործ ունեն ՀՀ քաղաքացու հետ, ինչպես մենք ենք հարգանքով վերաբերվում իրենց, նույն վերաբերմունքն իրենք մեր հանդեպ ցուցաբերեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբյանը:
Նման մի քանի կենտրոններ են գործում Հայաստանում: Նախկինում քննադատությունների բազմիցս արժանացել է «Միավորված վիզաների դիմումների կենտրոնը», որը ծառայություններ էր մատուցում Հունաստանի, Լիտվայի դեսպանատներին և Իսպանիայի գլխավոր հյուպատոսարանին: TLScontact կենտրոնը վիզաների դիմում-հայտերի լրացման ծառայություններ է մատուցում Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններին:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01