ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Այցելության առաջին կանգառը արտակարգ իրավիճակների նախարարության Լուսակերտ ուսումնական կենտրոնում էր, որտեղ նախարարը ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը: Նախարար Ռոստոմյանը շրջեց ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացավ շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: ԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց տարածքի բարեկարգման, շինությունների գույքային վիճակի և տեխնիկական հագեցվածության բարելավման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրաչյա Ռոստոմյանի հաջորդ կանգառը ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում էր: Նախարարը շրջեց դիտարանի հորանի ամբողջ տարածքում:
Այն ունի 375 մետր երկարություն, մաքսիմալ խորությունը երկրի մակերսից 67 մետր է, ջերմաստիճանը հաստատուն է` ողջ տարի 14 աստիճան տաքություն: Հրաչյա Ռոստոմյանին ներկայացվեցին դիտարանի առանձնահատկությունները: Դիտարանը տեղակայված է Գառնու ակտիվ խզվածքի գոտում, ունի սեյսմիկ և այլ խոտորումների ցածր մակարդակ, Երևանին սպառնացող ամենավտանգավոր երկրաշարժերի օջախային գոտին վերահսկելու հնարավորություն: Դիտարանում տեղադրված է եզակի դեֆորմոգրաֆ, որը ունի 372 մետր երկարություն և առավել մեծ ճշգրտությամբ է ցույց տալիս երկրակեղևի շարժը:
Արտակարգ իրավիճակների նախարարը ծանոթացավ Գառնիի դիտարանում տեղադրված լազերային ինկլինոմետրի աշխատանքին, որը առաջին անգամ տեղադրվել է Հայաստանում: Այն նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ սեյսմիկ վտանգը գնահատելու համար, հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետևել երկրակեղևի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ, որը մեծ ձեռքբերում է նաև երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: Նախարարը եղավ դիտարանի տվյալների հավաքման և մշակման ստորաբաժանումներում, ինչպես նաև` ծանոթացավ Գառնու դիտարանի երկրաքիմիական լաբորատորիայի աշխատանքին, որտեղ փորձաքննության են ենթարկվում ջրի բաղադրությունը և դրա փոփոխությունները:
Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցություն անցկացրեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ղեկավար կազմի, գիտնականների ու մասնագետների հետ, որի ժամանակ քննարկվեցին դիտարանի գործունեության, կադրային քաղաքականության, աշխատակիցների մասնագիտական կարողությունների հետ կապված հարցեր:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01