ՀՀԿ-ն չի պատրաստվում վիժեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա է եղել փոխնախագահ Կարեն Կարապետյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է կուսակցության մարտավարությունն առաջիկա ամիսներին:
«ՀՀԿ-ն ազգային-պահպանողական քաղաքական կուսակցություն է և պատրաստվում է իր գաղափարախոսությանը համապատասխան քաղաքականություն վարել: կառավարության ծրագրի հետ կապված ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի գործունեությունը, վիժեցնել ծրագիրը: Մենք տվել ենք առաջնահերթություններ, որտեղ հետ քայլ չենք տեսնում: Կառավարության ծրագրի վերաբերյալ մենք ժխտողական մոտեցում չունենք, կծանոթանանք դրա բովանդակությանը:
Հնարավորություն պետք է տալ կառավարությանը իրականացնել իր քաղաքական գործունեությունը»,- ասաց նա:
Շարմազանովն ասաց, թե ինչպիսի ձևաչափով ՀՀԿ-ն հանդես կգա՝ ժամանակը ցույց կտա: «Գոտկատեղից ներքև հարվածներ չեն հասցվելու կառավարությանը: Տրամաբանական եմ համարում, որ ծրագիրը ԱԺ-ն կընդունի, ՀՀԿ-ն չի խոչընդոտի, տրամաբանական եմ համարում, որ քննարկումները կլինեն բովանդակային»,- նշեց Էդուարդ Շարմազանովը
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01