Եթե պարզվի, որ գյուղատնտեսական ապրանքների շուկայում կա գնաճ ու այն արդարացված չէ, ապա շուկան վերահսկող մարմինները պետք է պատասխանատվություն կրեն:
Այսօր այս մասին նիստից առաջ ասաց ժամանակավոր, համաձայնության կառավարությունում «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» ներկայացնող գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Նրանից, որ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ում երեկվանից նկատվում է մսամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների գնաճ, Արթուր Խաչատրյանը տեղյակ չէր. «Բայց վստահում եմ Ձեր խոսքին: Եթե այդպես է, ապա պետք է ուսումնասիրություն կատարել և եթե կա գնաճ, ապա պետք է պարզել՝ որքանով է այն արդարացված»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:
Հարցին, թե արդյոք այս ամենը կարո՞ղ է պայմանավորված լինել ԱԱԾ բացահայտումներով Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել, թե ԱԱԾ բացահայտումների հետ գյուղատնտեսական ապրանքների գնաճն ինչ կապ կարող ունենալ:
Սակայն գյուղնախարարն ընդգծեց, որ շուկան վերահսկող համապատասխան մարմինները պետք է արձագանքեն, իսկ եթե պարզվի, որ թանկացումներն արդարացված չեն, ապա պատասխանատվություն պետք է կրեն:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02