2017թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանից հետաքրքրվեց, թե ինչու այսօր՝ հունիսի մեկին, ԱԺ-ում երեխաների պաշտպանության օրվա առթիվ բաց դռների օր չի հայտարարվել, ինչպես ամեն տարի:
«Հունիսի մեկին երեխաներին ժողովուրդն ամեն տարի ուղեկցում է ԱԺ այգի, ինչո՞ւ այս տարի չի կազմակերպվում նախորդ տարիների նման միջոցառում»,- հարցրեց նա:
Արա Սաղաթելյանը նշեց, թե յուրաքանչյուր նման միջոցառում մեծ ծախսերի հետ է կապված, որոնք ոչ այդքան կապված են երեխաներին հյուրընկալելու հետ, որքան այն բանի, որ այնուհետև առաջացնում են տարածքի վերականգնման զգալի ծախսեր, ինչպես նաև անվտանգության հետ կապված որոշակի ծախսեր:
«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ այս տարի պետք է զերծ մնանք այս միջոցառումն անցկացնելուց. եթե որևէ մեկի երեխան անհամբեր սպասել է ԱԺ բակում այդ ուրախությանը և հիմա վշտացել է՝ ես ինքս շատ կտխրեմ, բայց դա զուտ տնտեսման և նպատակահարմարության խնդիր է, որ այս տարի չենք անում»,- ասաց նա:
Բագրատյանի համար զարմանալի էր լսելը, որ դա մեծ ծախսերի հետ է կապված, հատկապես որ երեխաների համար մեծ արժեք կլիներ տարվա մեջ գոնե մեկ օր օրենսդիր մարմնի դռները բաց տեսնել իրենց համար:
Սաղաթելյանը՝ որպես մանկավարժ, վստահեցրեց, որ չի կարծում՝ 3-4 տարեկան երեխաների համար դա որևէ խորհուրդ ունի: Բացի դրանից, նա նկատեց, որ ծախսերը քիչ չեն:
«Քիչ չէ, միլիոնավոր ծախսեր են, մեկ միլիոն չէ, երկու չէ, բայց այնպես էլ չէ, որ տնտեսում ենք երեխաների վրա, պարզապես ԱԺ առաջնային ֆունկցիան դա չէ»,- ասաց նա:
Բացի դրանից, Սաղաթելյանը նշեց, որ իրենք մշտապես մեծ քանակի երեխաների համար ԱԺ-ում խմբային էքսկուրսիաներ են անցկացնում և նպաստում ԱԺ դերի ընկալմանը:
Իսկ եթե նման միջոցառումը անհրաժեշտ է, ապա Սաղաթելյանը նշեց, որ դեմ չէ քննարկելու:
tert.am
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03