Լավ էր, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների հետ կապված բացահայտումները եղան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանի օրենսդրությանը չհամապատասխանող դեպքերին գնահատական պետք է տրվի:
Խոսելով 21-ամյա օգնական նշանակելու մասին՝ Աղաջանյանն ասաց, որ Տիգրան Ուլնեցյանը բազմատաղանդ երիտասարդ է, շատ խելացի, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ օլիմպիադաներ:
«Նա մեծ օգնություն է ցուցաբերում ինձ և վստահ եմ, որ մեր աշխատանքը կծառայի Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց նա:
Թե ո՞ր ուղղություններում է Տ. Ուլնեցյանը կատարելու իր աշխատանքը, Էդուարդ Աղաջանյանը դժվարացավ պատասխանել, ասաց, որ խրված են կազմակերպչական գործերում:
Աղաջանյանը նշեց, թե հստակ տեղյակ չէ՝ Ուլնեցյանը ծառայե՞լ է բանակում, թե ոչ, բայց նշեց, որ իր տեղեկություններով չի ծառայել:
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նշանակել է ևս մի քանի օգնականի, որոնց անունները այսօր հայտնի կդառնան: «Մեր համախոհներն են, Քաղաքացիական պայմանագրի ակտիվիստներ»,- ասաց նա:
Խոսելով այն մասին, որ նախորդ իշխանությունները շռայլ ծախսեր էին կատարում, աշխատակազմի բյուջեն արդյունավետ չէր տնօրինվում՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աշխատակազմն իսկապես ուռճացված է եղել, անտրամաբանական ու ոչ արդարացված ծախսեր են եղել:
«Խոսքը ծառայողական ավտոմեքենաների քանակության մասին է, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին է: Այն, որ մեր կառավարությունը գործելու է ավելի էֆեկտիվ, դա միանշանակ է: Շուտով դուք կտեղեկանաք ավտոմեքենաների, դիզվառելիքի կտրոնների ծախսերի կրճատման մասին»,- շեշտեց աշխատակազմի ղեկավարը:
Ըստ նրա՝ չի բացառվում, որ գործընթացը հանգեցնի բացահայտումների:
«Ես կարծում եմ, որ այս գործընթացը կհանգեցնի նման պրոցեսի: Մենք արդեն իսկ նկատել ենք չարաշահումների որոշ դրսևորումներ, որոնց մասին կտեղեկանաք մոտ ապագայում»,- հավելեց Աղաջանյանը:
Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվում է մոտ 110 ծառայողական ավտոմեքենա: «Նախնական մեր հաշվարկներով՝ այս պահին ծառայողական ավտոմեքենաների թիվը 30 տոկոս կրճատման է ենթակա: Այս թվի մեջ չեն մտնում մյուս գերատեսչությունների մեքենաները: Դրանք մենք կուսումնասիրենք: Բենզինի համար տրամադրվող կտրոններն են մեծ ծախս: Մեր թիվը սա չէր կանխատեսում: Այստեղ իսկապես մեծ խնայողությունների տեղ կա: Բենզինի համար շաբաթական 300 լիտր է ծախսվում: Սա շատ մեծ թիվ է: Աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատավայր, հիմնական ճանապարհը այստեղ է, և սա որևէ կերպ չի կարող լինել արդարացված»,- շեշտեց նա:
Անդրադառնալով գործուղումներին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վերանայելու են մոտեցումները: Նա ասաց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Աստանա իրականացվել է էկոնոմ կարգի չվերթով, նա գնացել է մենակ, առանց պատվիրակության:
«Այս ծախսերը միանշանակ կտրուկ կրճատվելու են»,- ասաց նա:
tert.am
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03