Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից ստեղծված խորհրդատվական կոմիտեն նպատակ ունի բիզնեսին հուզող հարցերը համախմբել ու քննարկել: Այս մասին Երևանում ընթացող խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Մեկ տարի առաջ մենք ստեղծել ենք նաև 5 երկրի արդյունաբերողների ու գործարարների միությունների բիզնես խորհուրդ, որը ինտենսիվ քննարկումներ է անում: Ընդամենը 1.5 տարի է այս տնտեսական նոր դաշտը ձևավորվում, խնդիրները շատ են, ազգային օրենսդրությունները միութենականի հետ համադրելու, հատկապես՝ վարչարարության ոլորտում ազգային մարմինների ու միութենական հրահանգների կատարումը դեռևս կայացման փուլում է»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Նա հայտնեց, որ դեռ երեկ իր գործընկերները ներկայացրել են հարցերի մի ամբողջ շրջանակ, որը հուզում է բոլոր երկրների գործարարներին:
«Քիչ առաջ ես ասացի, որ եթե որոշումները պետք է կայացվեն ու չիրականացվեն, դա բիզնեսի մոտ կառաջացնի նեգատիվ մոտեցումներ տնտեսական զարգացումների առումով: Բայց ես հույս ունեմ, որ ակտիվ աշխատանքի պայմաններում, իսկ այսօրվա քննարկումը դրա արդյունքն է, մենք Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների էֆեկտիվության աստիճանը կբարձրացնենք»,-ասաց Արսեն Ղազարյանը:
Ըստ նրա՝ զուտ հոգեբանորեն էլ ազգային օրենսդրությունը միութենականի հետ համադրելը դժվար է:
Իսկ խնդիրները, Ղազարյանի խոսքով, սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, տեխնիկական չափորոշիչների ընդունման, ավելացված արժեքի հարկի ստացման և այն հարցերի հետ են կապված:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02