ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի ԶՈւ-ի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ հայկական կողմն արդյունավետ գործողություններով չեզոքացնում է ցանկացած խնդիր:
«Բոլորը պետք է գիտակցեն, որ ադրբեջանական կողմն իրենց տարածքում իրականացնում է որոշակի տեղափոխումներ: Դա Նախիջևանի տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»,-ասաց նա:
Տոնոյանը հորդորեց իրավիճակը սթափ գնահատել և շեշտեց, որ ՀՀ ՊՆ-ն որևէ վտանգ Նախիջևանի սահմանից չի տեսնում: Ինչ վերաբերում է իր և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Նախիջևան սահման կատարած այցին, Տոնոյանն ասաց, որ ԱԳ նախարարը պարզապես ցանկանում էր անձամբ ծանոթանալ իրավիճակին:
Նրա խոսքով՝ Արցախի սահմանում էլ անսովոր երևույթներ չեն կատարվում՝ հայկական կողմն ամբողջովին վերահսկում է իրավիճակը:
Նախարարը, խոսելով ՀՀ-ում հեղափոխության օրերին տարածվող լուրերի մասին, թե սահմանում հակառակորդի ԶՈւ կուտակումներ է նկատվում, ասաց. «Կարծում եմ, որ դա ավելի շատ մտահոգություն է եղել Ադրբեջանի կողմից՝ կապված մեր ներքաղաքական իրավիճակի հետ: Սա ավելի շատ քաղաքական գնահատման խնդիր է, բայց կային կուտակումներ, ինչը նաև բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը մտահոգվում էր, թե մեր կողմից կարող է սադրանք լինել»:
Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու ուղղված կոչին և հայտարարեց, թե արդեն իսկ կոչին արձագանքել են: Նա դիմումների քանակը չհրապարակեց, բայց շեշտեց, որ դիմումներ կան նաև արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից:
«Յուրաքանչյուր դիմում պետք է ուսումնասիրվի, ինդիվիդուալ մոտեցում է լինելու: Վարչապետի հանձնարարական էլ կա, որ հնարավորինս ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ հետախուզման մեջ գտնվող մեր հայրենակիցների՝ բանակում ծառայելու ցանկությունն իրականացնելը հեշտացվի»,- շարունակեց Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից զորամասը լքելուն և հեղափոխությանը միանալուն, Դավիթ Տոնոյանն ասաց, թե ծառայողական քննությունը մոտենում է ավարտին և շուտով արդյունքները պարզ կլինեն: Միևնույն ժամանակ նշեց, որ քրեական հետապնդման խնդիր չկա:
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02