Փոփոխություններ պետք են ոչ միայն Մայր բուհում, այլև դպրոցներում, մանկապարտեզներում. սակայն դրանք պետք է արվեն ոչ թե էմոցիոնալ կերպով, այլ ծրագրված: Հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն՝ անդրադառնալով ԵՊՀ շուրջ վերջերս ծավալվող իրադարձություններին:
«Կրթական համակարգում փոփոխություններ, իհարկե, պետք են, սակայն կարևոր է, թե դրանք ինչպես են իրականանում: Ես Հայաստանի նախագահն եմ, ով ընտրվել է, որպեսզի օրենքն ու օրինականությունը գործեն: Եվ, իհարկե, փոփոխություններ պետք են ոչ միայն Մայր բուհում, այլև դպրոցում, մանկապարտեզում, ուսուցիչների, դասախոսների մտածելակերպի մեջ»,-ասաց նախագահն ու հավելեց՝ խնդիրն այն է, թե այդ փոփոխություններն ինչպես են կյանքի կոչվում:
Նախագահի կարծիքով՝ պետք է այնպես անել, որ այդ փոփոխությունները լինեն երկարաժամկետ: «Ոչ թե լինեն այս պահին, էմոցիոնալ, այլ՝ ծրագրված, երկարաժամկետ, որպեսզի արդյունք տան»,-նշեց Արմեն Սարգսյանը:
Անդրադառնալով ԵՊՀ ուսանողների մտահոգությանը՝ նախագահ Սարգսյանն ասաց՝ դեռ մանրամասն ծանոթ չէ դրանց: «Ես հրավիրել եմ նրանց ինձ մոտ: Երբ տեսնեմ, կասեմ՝ կիսո՞ւմ եմ նրանց մտահոգությունը, թե՞ ոչ»,-եզրափակեց նախագահը:
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02