Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ամենշաբաթյա ճեպազրույցը, որն արձակուրդում գտնվող Մարիա Զախարովայի փոխարեն անցկացրել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և տպագրության վարչության փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:
Վերջինս հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հունիսի 7-ին Ռուսաստան կատարելիք այցի մասին, որի ժամանակ բանակցություններ կանցկացնի ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱԳ նախարարները հանդիպման ժամանակ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչիում մայիսի 14-ին կայացած հանդիպման արդյունքների համատեքստում:
Հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել միջազգային հիմնախնդիրներին, այդ թվում և ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում ինտեգրման գործընթացներին, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և ՍԾՏՀ կազմակերպության հարթակներում և այլ հեղինակավոր միջազգային համաժողովներում իրականացվելիք համակարգումներին:
Կոժինն ընդգծել է, որ մտքեր կփոխանակվեն նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեմայով, որում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին ակտիվ դեր է կատարում:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02