Նախկին ազատամարտիկներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու, որ պատրաստ են մեկնել Թալիշ գյուղի հարակից տարածք, այնտեղ գյուղի կողքին ավան կառուցել և մշտական բնակություն հաստատել:
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը նշեց, որ Թալիշը սահմանամերձ գոտուց դարձավ չեզոք գոտի, և հիմա իրենք բնակավայր են ուզում կառուցել՝ չեզոք գոտուց ներս:
«Մենք չենք կարող թալիշցիներին ուղղել Թալիշ, քանի որ դարձել է չեզոք գոտի: Թալիշի վերաբնակեցման հետ այս ծրագիրը կապ չունի. մեր խնդիրն է պաշտպանության երկրորդ գիծ ունենալը: Ծրագիրը միտված է հողը փայփայելու, պաշտպանելու: Մենք ստեղծում ենք ավան, բնակեցնում ենք հզոր կամքի տեր մարդկանցով, ովքեր պատրաստ են կանգնել երկրորդ պաշտպանական գծում, ովքեր կօգնեն առաջին գծում կանգնած հերոս երեխաներին»,-ասաց նա և կոչով հանդես եկավ համայն հայությանը, աշխարհին, և մասնավորապես՝ ՀՀ և ԼՂՀ կառավարությանը, որ օգնեն իրենց ծրագիրը կյանքի կոչել՝ ոչ միայն ֆինանսով, այլ ընդհանրապես աջակցությամբ:
Ծրագրի հեղինակ, «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ. ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը տեղեկացրեց, որ ծրագիրը ուղարկել են ՀՀ, ԼՂՀ վարչապետներին, տեղեկացրել, որ գնում են այնտեղ ապրելու, առաջնագծի թիկունքն ուժեղացնելու, տնտեսությունը զարգացնելու:
«Թալիշն ինչ է, մի փոքրիկ գյուղ է, մի փոքրիկ ավան դնենք կողքը, ավելի ապահով տարածքում, գործ դնենք, ապրենք, լինենք օգտակար երկրին։ Եվ բուն թալիշցիները, որ ուզում են գնան, ես էլ թալիշցի եմ, իմ տունն էլ քանդված է, ուզում եմ օրինակ ծառայել, կան անվտանգ տարածքներ, կարող ենք այնտեղ բնակվել»,-ասաց նա:
Սակայն ծրագրի հեղինակը նշեց, թե մեկ ամիս է անցել իրենց դիմումից, բայց պատասխան վարչապետներից չեն ստացել: «Հիմա բարձրաձայն ասում ենք՝ իշխանավորնե՛ր, դուք մեզ հետ համագործակցելո՞ւ եք, թե՞ խանգարելու։ Եթե չէ, մենք մյուս քայլին ենք դիմելու և հայտարարելու ենք, որ գյուղը ծախվել է»,-ասաց նա:
Հարցին, որ եթե չթողնեն, այդ դեպքում ի՞նչ են անելու, պատասխանեցին, որ իրենց չեն կարող արգելել չգնալ:
«Մենք կարող ենք մեր փողով հողամաս առնենք ու գնանք ապրելու, բայց մեզ պետք է, որ մեր սիրելի իշխանությունը մեզ աջակցի»,-ասաց նա և լրացրեց, որ արդեն իսկ իրենց կոչերին արձագանքներ կան՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով Լոս Անջելեսից 1 մլն 800 հազար դոլար է հավաքվել ծրագրի համար:
Նախաձեռնությանը միացած Անուշ Զուրաբյանը տեղեկացրեց, որ շուրջ 300 հոգի 6 կազմակերպություններից իրենց ցանկությունն են հայտնել գնալ և ավան հիմնել ու բնակվել: Մի քանի անգամ գնացել են Արցախ, ապրելու համար գյուղին մոտ տարածք գտել և մնում է կառավարության համաձայնության դեպքում նախահաշվարկ անել ու հասկանալ, թե ինչպես հիմնել ավանը:
«Ես Երևանում եմ բնակվում, պատրաստ եմ իմ 5 տարեկան երեխայի հետ բնակվել և անել այն ամենը, ինչ պարտավորված եմ»,-ասաց նա:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47