Հայաստանի կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը: Այս մասին ասված է կառավարության ծրագրում, որը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում: «Կառավարությունը համոզված է, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել: Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վերածվելու են ներդրումների հոսքի, և կառավարությունը մտադիր է ներդրումներն ուղղել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները, անհրաժեշտ է կատարելագործել գոտիական հարկային քաղաքականությունը: Կառավարությունն այս իմաստով շարունակում է հանդես գալ սեփականության և ներդրումների անձեռնմխելիության երաշխավորի դերում»,- ասված է ծրագրում:
Կառավարությունն արձանագրում է, որ այս պահին առկա սոցիալական վիճակում, սակայն, պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի աջակցության մասին: Այստեղ կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը և արդյունավետությունը, դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը: Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները, այդ թվում` դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը:
Կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև 2018թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և մինչ օրս տնակներում բնակվող հազարավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին: Ծրագրում նշվում է, որ կառավարությունը սկսելու է ծրագիր` պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելով երկրաշարժի հետևանքով բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին:
12:02
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03