Ամերիկյան Pew Research Center հետազոտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դեռահասները զանգվածաբար լքում են աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook-ը:
Ինչպես նշում է The Guardian-ը, դա պայմանավորված է այլ սոցկայքերի՝ Instagram-ի ու Snapchat-ի տարածմամբ:
Հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող և հարցմանը մասնակցած 13-17 տարեկանների միայն 51%-ն է նշել, որ կանոնավոր օգտվում է Facebook-ից: Մինչդեռ նույն կենտրոնի նմանատիպ նախկին հետազոտության (2015թ.) արդյունքները ցույց էին տվել, որ այս տարիքային խմբի 71%-ն էր օգտվում Facebook-ից:
Pew Research Center-ի մասնագետների խոսքով՝ հարցվածների 85%-ն ասել է, որ նախընտրում է օգտվել YouTube-ից, 72%-ը՝ Instagram-ից, 69%-ը՝ Snapchat-ից: Մինչդեռ 2015թ. անցկացված հետազոտության ժամանակ այս կայքերի տարածվածությունը դեռահասների շրջանում զգալի քիչ էր:
Հատկանշական է, որ այս կամ այն սոցկայքից օգտվելու փաստը պայմանավորված է սեռով ու էթնիկ ծագմամբ: Օրինակ՝ աղջիկների 42%-ը նախընտրում է Snapchat-ը, տղաների 39%-ը՝ YouTube-ը: Սևամորթ դեռահասներն ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook-ին, իսկ սպիտակամորթները՝ Snapchat-ին:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02