Հունիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Այցի նպատակն էր ծանոթանալ մարդասիրական կենտրոնի, դրա տարածքում տեղակայված ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) և ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) անձնակազմերին և վերջիններիս գործունեությանը:
Նախարար Ռոստոմյանը շրջեց կենտրոնի տարածքում, եղավ քիմիական պաշտպանության և սակրավորների վերապատրաստման լսարաններում:
Այստեղ նախարարին ներկայացվեց դասընթացների համար նախատեսված գերժամանակակից և արդիական տեխնիկական հագեցվածությունը: ԱԻ նախարարը ծանոթացավ նաև մարդասիրական կենտրոնի պահեստներին, որոնցում տեղակայված են ինչպես ՀՆՓԱԻԿ, այնպես էլ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) փրկարարական գույքը, սարքավորումները և հատուկ նշանակության փրկարարական մեքենաները:
ՀՆՓԱԻ կենտրոնն ունի նաև հետախույզ-կինոլոգիական ջոկատ՝ բաղկացած 8 անձնակազմից: Նրանք վարժեցնում են հատուկ փրկարարական միջոցառումների համար նախատեսված 8 շների՝ 6-ը հովվաշուն, 2՝ լաբրադոր ցեղատեսակի: Նախարարը ծանոթացավ նաև հետախույզ-կինիլոգների աշխատանքներին:
Նախարար Ռոստոմյանին ներկայացվեցին նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառույթներն ու հնարավորությունները: ՃԿԱԿ-ից ուղիղ տեսակապի միջոցով գերատեսչության ղեկավարին զեկուցվեց օպերատիվ իրավիճակը հանրապետությունում:
Աշխատանքային այցի ավարտին ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի հետ քննարկվեցին և նախանշվեցին ապագայում իրագործվելիք ծրագրերը և միջոցառումները:
Նշենք, որ մարդասիրական արձագանքման կենտրոնը տարածաշրջանում եզակի է: Դրա ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն հագեցած է նորագույն տեխնիկայով, ինչպես նաև աշխատանքային և կենսապահովման բոլոր պայմաններով: Կենտրոնը նպաստում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, բարձրացնում է բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերի օպերատիվ արձագանքման մակարդակը:
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44