Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով նախաքննությունն ակտիվ փուլ է մտել։
«Այդ գործով այժմ ակտիվ նախաքննություն է իրականացվում և նախատեսվում է, որ նշված քրեական գործի շրջանակներում կհարցաքննվեն բազմաթիվ պաշտոնատար անձինք», - Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։
Մեր հարցին՝ այդ թվում նաև նախկի՞ն պաշտոնատար անձինք, ՀՔԾ լրատվական ծառայությունից դժվարացան հստակեցնել` ասելով. «Այս պահին հստակ ոչինչ չենք կարող ասել, պետք է մի քանի օր ևս սպասել»։
Նկատենք, որ այսօր ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուներին, գրել էր, որ Մարտի 1-ի գործի նախաքննության շրջանակներում նախատեսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը։
2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տասը մարդ է զոհվել՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ, և երկու հարյուր մարդ էլ տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել բախումների հետևանքով։ Այդ իրադարձություններից 10 տարի անց, սակայն, տասը անձի մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չի դատապարտվել: Զոհված 8 քաղաքացիական անձից 7-ը մահացել է հրազենի վիրավորման հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որն օգտագործվել էր իրավապահ մարմինների կողմից:
Մարտի 1-ի քրեական գործի ու դրա նախաքննության մասին օրերս Ազգային ժողովում հարց ուղղվեց ՀՀ Գլխավոր դատախազին, որը հայտարարեց, թե այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ։
«Վստահեցնում եմ, որ այդ գործի մեջ կա բավականին կարևոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվում են», - նշել էր դատախազը։
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
09:28 02.05.26
18:18 02.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44