ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզայինքննչական վարչության Վարդենիսի քննչականբաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
2018 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 05:05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան խանութի մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վնասվել են Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 13-րդ շենքի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահների ապակիները, ինչպես նաև հիշյալ շենքի մի շարք բնակարանների ապակիներ: Պայթյունի օջախը գտնվել է նշված խանութ-սրահների դիմային հատվածում: Նախնական տվյալներով՝ գործարկվել է պայթուցիկ նյութ։Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ:
Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 3-ին Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:
Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել է տեսաձայնագրության զննություն, հարցաքննվել մի շարք անձինք։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01