«Շատ պատեհ առիթ է հանդիպման համար, քանի որ Վարշավայում են գտնվում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, եւ հաշվի առելով ՌԴ-ի չդադարող փորձերը հակամարտության կարգավորումը տեղափոխել Մինսկի խմբի հովանուց ռուսական էքսքլյուզիվ հարթակներ, ապա կարծում եմ, որ բալանսը վերականգնելու համար հնարավորություն է»,-այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Վարշավայաում ընթացող ՆԱՏՕ-ի գագագաթաժողովին, որին ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով է ներկայացված:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ չի բացառել, որ Վարշավայում կկայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:
«Այնուամենայնիվ պետք է շեշտեմ, որ Ադրբեջանը շահագրգռված չէ, եւ այդ հանդիպումը կարող է լինել արեւմտյան կողմից Ադրբեջանի վրագործադրված ճնշումների արդյունքում»,-ասաց Մեհրաբյանը:
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ հնչեցրած արտահայտությանը, ըստ որի ԼՂ խնդրի կարգաորման գործընթացում գոյություն ունեն տարբեր ձեւաչափեր.
«Ցավոք սրտի ՀՀ-ից ոչ մեկն այդ տիկնոջը չբացատրեց, որ տարբեր ձեւաչափեր գոյություն չունեն, գոյություն ունի բացառապես մեկ ձեւաչափ՝ Մինսկի խմբի համանախագահների եռյակի ձեւաչափը»,-մանրամասնեց նա:
Մեր հարցին, եթե ամեն դեպքում կայանա այդ հանդիպումը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել բանակցային գորխընթացի վրա արդյունավետության տեսանկյունից, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ արդյունավետությունը միայն այն կլինի, որ Ադրբեջանն ի վերջո ստանձնի պարտավորությունների շարքը, որոնք եղել են Վիեննայի հանդիպման ժամանակ.
«Խոսքս այն պարտավորությունների մասին է, որոնք ՌԴ-ի եւ Ադրբեջանի համատեղ ջանքերով ու հայկական կողմի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում պարզապես լղոզվեց»,-ասաց նա՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի թիմի ընդլայնումը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբորգն արդեն իսկ հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեում անդրադարձ է կատարվելու Ղարաբաղյան հարցին՝ կոչ անելով նվազեցնել լարվածությունը, խուսափել բռնությունից, հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Սեդա Ղուկասյան
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03