Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16,1%-ով՝ կազմելով 346 հազար 458։
ԱՎԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 26,3%-ը կամ 52 հազար 651-ն է հաստատվել հյուրանոցներում և հանգստյան տներում, մնացած մասը՝ 293,8 հազարը (14,4%-ը)՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում։
Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 300 832 մարդ, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13%-ով:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրությամբ, 2017 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ՝ 2016 թվականի համեմատ աճելով 18.7%-ով:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարում ները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01