Հունիսի 2-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում դանակահարություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել եղբայրներ՝ 1984 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1986 թ. ծնված Մնացական Բ.-ին:
Մնացական Բ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 22.50-ին, վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է մի անծանոթ երիտասարդի, որը դիմել է փախուստի:
Հունիսի 3-ին, ժամը 4.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2000 թ. ծնված մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ անհայտ անձի կողմից:
Պարզվել է, որ հունիսի 2-ին, ժամը 22.50-ին, նշված խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիշյալ երիտասարդին և նրա ընկերոջը (2000 թ. ծնված) հարվածել և վնասվածքներ է պատճառել Մնացական Բ.-ն:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01