Հայաստանի առողջապահության նախարարությունը սրտի վիրահատության ստենտների գները նվազեցնելու շուրջ բանակցություններ է վարում մատակարարի հետ:
Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին: «Մենք հիմա վերանայում ենք ծրագիրը, բանակցում ենք մատակարարի հետ, որպեսզի ստենտի գինն իջնի: Մենք փորձելու ենք լայնացնել ընդգրկումը, իսկ մեր տնտեսումների հաշվին այս տարի ավելի շատ դեպքեր կունենանք, երբ պետությունը իր վրա կվերցնի սրտի ստենտավորումը՝ անկախ մարդու ֆինանսական կարգավիճակից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարևորեց ստենտների գների նվազեցման ուղղությամբ նախարարության աշխատանքը՝ ընդգծելով, որ շատ մարդիկ պնդում են, որ Հայաստանում բժշկության որակը բարձր է, սակայն ստենտի գինը թանկ է, և իրենք ստիպված այլ երկրներ են գնացել սրտի ստենտավորման համար:
Նախարարը հույս հայտնեց, որ մեծ քանակով ստենտների գնումների համար կկարողանան էժան գնի շուրջ բանակցել:
Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ 2017 թվականին պետպատվերի շրջանակում իրականացվել է սրտի 3721 վիրահատություն, որոնցից 1597-ը՝ հատուկ ծրագրով, երբ, անկախմարդու սոցիալական կարգավիճակից, վիրահատությունը կատարվել է անվճար։
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01