Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում ընդունել էր հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ բանտային բարեփոխման հարցի քննարկման համար: Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ հանդիպման մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 71-ամյա ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայազգի գեղեցկուհուն, ինչպես նաև նրա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին՝ աֆրոամերիկացիների շրջանում իր վարկանիշը բարձրացնելու համար:
Պարբերականը նկատում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբամայից հետո իշխանության եկած Թրամփն այնքան էլ մեծ աջակցություն չունի աֆրոամերիկացների շրջանում:
Հայտնի է, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններում Թրամփի օգտին է քվեարկել աֆրոամերիկացիների 8%-ը, մինչդեռ նրանց մոտ 90%-ը քվեարկել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին:
Ինչ վերաբերում է ռեփեր Քանյե Ուեսթին, ապա նա վերջին շրջանում պարբերաբար «թրամփամետ» հայտարարություններով է հանդես գալիս, ինչը դուր է գալիս ԱՄՆ նախագահին:
«Դուք կարող եք չհամաձայնել Թրամփի հետ, սակայն չեք կարող ստիպել ինձ չսիրել նրան: Մենք երկուսս էլ վիշապային էներգիա ունենք»,-իր թվիթերյան էջում գրել էր ռեփերը:
Հիշեցնենք, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Քիմ Քարդաշյանը նախագահին խնդրել էր ներում շնորհել թմրանյութերի տարածման ու փողերի լվացման համար ցմահ ազատազրկման դատապարտված 62-ամյա Ալիսա Մարիա Ջոնսոնին:


20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02