Պետական բյուջեից 6 մլրդ դրամ է հատկացվում Հանրային հեռուստառադիոընկերությանը, որից 5 մլրդ-ը ծախսվում է Հանրային հեռուստաընկերության վրա: Ճիշտ կլինի, եթե Հանրային ՀԸ-ը գովազդի ինչ-որ չափաբաժին ունենա»,- այսօր 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ցանկանալով իմանալ գովազդի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի կարծիքը։
«Ես գիտեմ, որ մոտ 1 մլրդ դրամն էլ գնում է տարբեր հիմնարկների՝ «Շողակաթին», Հանրային ռադիոյին և այլն: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և բոլորս շատ լավ գիտենք, որ թե Հանրային ռադիոն, թե «Շողակաթը» և մյուս ալիքները մեծ խնդիրներ ունեն վարկանիշի առումով»,- ասաց պատգամավորը։
Ռուբեն Ջաղինյանը չհամաձայնեց նրա հնչեցրած մտքերի հետ. «Ամեն ոք կարող է տարբեր մոտեցումներ ունենալ: «Շողակաթը» մշակութային, կրթական հաղորդումների առումով մեծ գործուներություն է կատարում, այլ հարց է, թե ինչքանով է այդ դերն արդարացվում»։
Ինչ վերաբերում է Հանրայինի՝ գովազդ ունենալուն, Ջաղինյանը նշեց, որ մի կողմից լավ է Հանրայինի համար գովազդ ունենալը, բայց եթե մտնեն այդ դաշտ՝ շատ բան կկորցնեն:
«Շատ գովազդ ունենալու համար Հանրային հեռուստաընկերությունը պետք է անի այն ծրագրերը, որոնք շատ են դիտում: Եթե ինքը մտնի այդ դաշտ, ծրագրեր անի, որ շատ են դիտում, ապա մենք կասենք՝ ինչու է Հանրայինը մեզ մատուցում այդպիսի ծրագրեր: Եթե Հանրային հեռուստաընկերությանը վերադարձվի գովազդը՝ դա կնշանակի տարիներով հետ ընկնել»,- ասաց նա:
Պատգամավորն արձագանքեց. «Պետք է գտնել լավ գովազդներ և թեթևացնել բյուջեի բեռը»։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01