«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ–ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը:
Բացառությամբ Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի, մյուս բոլոր ՀՀԿ–ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցությունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, ավելին՝ հանձնարարությամբ:
Բանն այն է, որ դեռ մայիսի 8–ի քվեարկությամբ ՀՀԿ ղեկավարը նպատակ է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն ապահովել բացառապես գործարար պատգամավորների ձայներով: Որպես շարունակություն՝ որոշվել է գործարար հատվածին դուրս բերել ՀՀԿ խմբակցությունից, որպեսզի որպես անկախ պատգամավորներ կողմ քվեարկեն կառավարության բերած նախագծերին:
Այսպիսով լուծվում է մի քանի հարց. այդ գործարարները պահում են իրենց բիզնեսները, ամեն անգամ կարիք չի լինի որոշում կայացնել ՀՀԿ խմբակցությունում, թե ովքեր պիտի կողմ քվեարկեն, ովքեր՝ դեմ, որպեսզի չտապալվեն օրենսդրական նախաձեռնությունները, և ամենակարևոր երկու հարցերը, այն է՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է՝ այսպիսով կուսակցությունը մաքրել նման դեմքերից՝ թողնելով բացառապես, այսպես կոչված, քաղաքականներին, իսկ ահա գործարարներին դարձնել Փաշինյանի փաստացի հենարան:
Այս պարտիան, ըստ էության, տեղավորվում է արտահերթ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
12:49 19.08.26
13:18 19.08.26
13:40 19.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
13:03 19.08.26
13:34 19.08.26
18:13 20.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02