ARM | RUS |

Ադրբեջանական ծագումով ամերիկացի Ադիլ Բագիրովը 250 հազար դոլար է ստացել Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար. Սասունյան

06.06.18 | 11:30

Իմ անցյալ շաբաթվա հոդվածում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին լոբբինգի համար գաղտնի ֆինանսավորման մասին, ես անդրադարձել էի այն վարձատրությանը, որը տրվել է «նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որն իրեն ներկայացնում է որպես գաղթականի հաջող պատմություն ունեցող և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, միևնույն ժամանակ լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի օգտին»:

Ջոնի Ռեյթը, OCCRP.org (Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի) համացանցային կայքում հրապարակված իր «Բաքվի մարդը Ամերիկայում» հոդվածում, մանրամասներ է ներկայացրել Ադիլ Բագիրովի գործունեության և խոշոր վարձատրության մասին, որ նա ստացել էր ադրբեջանական աղբյուրներից՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար:

Ռեյթը հաղորդել է, որ Բագիրովը՝ «ադրբեջանական սփյուռքի ակտիվ անդամներից մեկը, ստացել է 253 150 դոլարի փոխանցում ամիսներ անց այն բանից հետո, երբ Հյուսթոնում գտնվող իր ղեկավարած «ԱՄՆ ադրբեջանցիների ցանց» կազմակերպությունը համաժողով է կազմակերպել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցել են Կոնգրեսի 10 անդամներ: Գործուղումը լայն քննադատության է արժանացել և հետաքննվել Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի կողմից՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության գաղտնի ֆինանսավորման պատճառով.... Բագիրովի ստացած գումարների իրական ծագումն անհայտ է՝ թաքնված գաղտնի, կեղծ ընկերությունների հետևում: Սակայն կան բավարար ապացույցներ, որ դրանց հետևում կանգնած է ավտորիտար երկրի իշխող վերնախավը»:

Բագիրովը, որը «օգնել է նաև Վաշինգտոնում կայացած այլ ամերիկա-ադրբեջանական համաժողովների կազմակերպմանը, բազմիցս վկայություններ է տվել Ներկայացուցիչների պալատի առջև հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրելու համար, ծառայել է որպես Կոնգրեսի ադրբեջանական խմբի համակարգող և կարևոր տեղ է զբաղեցրել Հյուսթոնում գտնվող ընկերությունում, որը պնդում է, թե կազմակերպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի այցը Սպիտակ տուն», գրել է Ռեյթը:

Բագիրովը և նրա ընտանիքը մեծ կապեր ունեն նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նրան պարգևատրել է մեդալով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին իր մատուցած ծառայությունների համար: Այնուամենայնիվ, Բագիրովը չի գրանցվել որպես լոբբիստ, ինչպես պահանջվում է ԱՄՆ օրենքով՝ համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի (FARA): Երբ OCCRP-ի լրագրողները դիմել էին Բագիրովին, նա ասել էր, որ իրենց գործը չէ, թե որտեղից է վարձատրվել:

Բագիրովը Միացյալ Նահանգներ տեղափոխվել է 16 տարեկանում: Նա ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ միջազգային հարաբերությունների և բիզնեսի կառավարման գծով: Հետագայում նա քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Մոսկվայում: Հետաքրքիր է, որ Բագիրովը ընտրվել է Դեյթոնի դպրոցի խորհրդի անդամ, այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 2017 թվականը և պաշտոնաթող է եղել իր ժամկետից ավելի քան մեկ ամիս առաջ, երբ ակտիվիստ Դեյվիդ Էսրատին հայտնաբերել է, որ նա կեղծել է իր բնակության հասցեն:

Ռեյթը բացահայտել է, որ Բագիրովի ղեկավարած Turbillion LLC խորհրդատվական ընկերությունը ստացել է 253 150 դոլար վարձատրություն Hilux Services կեղծ ընկերությունից, որը «ադրբեջանական լվացքատան» մաս է կազմում: Turbillion-ը գրանցված է Վայոմինգում՝ «մի նահանգ, որը հայտնի է այն մարդկանց շրջանում, որոնք ցանկանում են ստեղծել գաղտնի ընկերություններ՝ հարկերից ազատ խթանների և գաղտնիության ապահովման պատճառով»: Վայոմինգում գտնվող և Բագիրովի կողմից վերահսկվող մեկ այլ՝ Nobel Brothers Pictures LLC անվամբ ընկերությունը իբր հոլիվուդյան ֆիլմ է արտադրում ադրբեջանական նավթային արդյունաբերության պատմության մասին»:

Բագիրովի կողմից 253 150 դոլար ստանալուց վեց ամիս առաջ, Հյուսթոնում գտնվող շահույթ չհետապնդող նրա «ԱՄՆ ադրբեջանցիների ցանցը» (USAN) «օգնել է «երկօրյա համաժողով կազմակերպել Բաքվում՝ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները. ապագայի տեսլականը» թեմայով: Ռեյթը պարզել է, որ USAN-ը նաև երկու այլ համաժողով է կազմակերպել Վաշինգտոնում:

«Բաքվում 2013 թ. հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի 11 անդամներ, որոնցից տասը վճարվել են դրա համար, իսկ 30-ից ավելի նրանց աշխատակիցները, որոնց «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի Էթիկայի գրասենյակի գաղտնի զեկույցի համաձայն, շռայլորեն նվիրել են մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա թեյի սպասքներ և ադրբեջանական գորգեր՝ 2500-10000 դոլար արժողությամբ», հաղորդել է Ռեյթը:

Բացի այդ, Բագիրովը աշխատել է կոնգրեսական Կուրտ Ուելդոնի (հանրապետական, Փենսիլվանիա) համար որպես հատուկ խորհրդական Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության հարցերով: Ուելդոնը իր պաշտոնը կորցրել է 2006-ին՝ «Արդարադատության դեպարտամենտի կողմից նրան հետաքննելուց հետո, նրա դստեր լոբբիստական ընկերությանը ենթադրաբար գրեթե մեկ միլիոն դոլարի խորհրդատվական պայմանագրերի ուղղորդման համար, ռուսական երկու ընկերություններից և սերբական մի հիմնադրամից», հայտնել է Ռեյթը: 2004 թ. Ուելդոնը ստեղծել է Ադրբեջանի կոնգրեսական խումբը, գործընկեր կոնգրեսական Սոլոմոն Օրտիզի (դեմոկրատ, Տեխաս) հետ միասին, որը հետագայում աշխատել է որպես լոբբիստ Ադրբեջանի համար: Բագիրովը «աշխատել է որպես խմբի համակարգող և ենթադրվում է, որ 2003 և 2004 թթ. Կոնգրեսի պատվիրակությունների հետ ճամփորդել է դեպի նախկին Խորհրդային Միություն»:

Բացի այդ, Ռեյթը հայտնել է, որ «2008-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում, Բագիրովին նաև գրեթե ամեն տարի հրավիրել են՝ օտարերկրյա տնտեսական և ռազմական օգնության բյուջեներ առաջարկելու Ադրբեջանի և Հայաստանի համար Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին: Մի քանի տարի, USAN-ի և Բագիրովի մեկ ուրիշ ոչ առևտրային կազմակերպության՝ Ղարաբաղի հիմնադրամի այլ ներկայացուցիչներ ևս վկայություն են տվել»: Կոնգրեսում տված իր վկայություններում Բագիրովը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին զրոյացնել Հայաստանին տրվող օգնությունը, մինչդեռ խնդրելով, որ Ադրբեջանը ստանա 26 միլիոն դոլար USAID-ից և 3,9 միլիոն դոլար ռազմական օգնություն:

Բագիրովը նաև միջազգային կապերի գծով գործադիր փոխնախագահ է եղել Համաշխարհային ռազմավարական էներգետիկայի կազմակերպությունում, որը Հյուսթոնում գտնվող ընկերություն է և առաջարկում է «ուժեղ գործարար և քաղաքական կապեր»՝ հեռանկարային հաճախորդներին օգնելու օգտվել ածխաջրածնի զարգացման ընձեռած հնարավորություններից «քաղաքականապես բարդ երկրներում», այդ թվում՝ Ադրբեջանում:

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտից պետք է պահանջել, որ հետաքննի Ադրբեջանի օգտին Միացյալ Նահանգներում Բագիրովի չգրանցված լոբբիստական գործունեությունը, պարզելու համար, թե արդյոք որևէ անօրինական գործողություն է կատարվել...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

15:02

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման...

14:51

Կայա Կալլասն Ադրբեջանում է

Կայա Կալլասն Ադրբեջանում է

14:35

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ փոփոխության. Արամ Մանուկյան

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ...

14:19

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

13:59

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ...

13:36

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված...

13:17

Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մինսկի ինքնիշխանության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մինսկի ինքնիշխանության վերաբերյալ...

12:42

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնը հայերեն գրառում է արել

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնը հայերեն գրառում է...

12:29

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50...

12:16

Քաղաքական գործընթացիների արդյունքում Հայաստանն աշխարհագրական սարսափելի դիրքից անցում է կատարում դեպի գերազանց դիրք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական գործընթացիների արդյունքում Հայաստանն աշխարհագրական սարսափելի դիրքից անցում է կատարում...

11:52

Մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ. Ավինյան

Մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ....

11:23

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային...

11:08

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային...

11:08

ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել

ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են...

10:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:29

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:16

Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի...

10:02

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը. Մակրոն

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը....

16:43

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր...

16:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44